486.95
+0.14
513.34
-3.7
8.4
-0.03
-3
Եղանակը Երևանում
Հայ
Հայ պատգամավորները հավանություն են տվել ՀՄՊ վետերաններին խորհրդային «սառեցված» ավանդների փոխհատուցման վճարումների վերաբերյալ օրենքին
19:52
08 Ապրիլի 2010

Հայաստանի Ազգային ժողովը երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց «Հայաստանի՝ 2010 թվականի պետբյուջեի մասին» օրենքի լրացումները, որոնց համաձայն՝ Հաղթանակի 65-ամյակի կապակցությամբ նախատեսվում է արտահերթ «սառեցված» խորհրդային ավանդների փոխհատուցում վճարել Հայրենական մեծ պատերազմի վետերաններին։ 

«Այդ նախագիծը վետերանների նկատմամբ մեր հարգանքի տուրքն է»,- ասաց Հայաստանի ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը՝ ներկայացնելով փոփոխությունները։

Նա ավելացրեց, որ կառավարությունը նպատակահարմար է գտել պետբյուջեից լրացուցիչ միջոցներ նախատեսել այդ նպատակի համար, քանի որ պետբյուջեում արդեն կան փոխհատուցման համար նախատեսված միջոցներ և, ըստ էության, լրացումներով վետերաններին տրամադրվում է միայն արտահերթության իրավունք։

Օրինագիծն ընդունվեց միաձայն՝ ինը ձեռնպահ ձայնով։ Քվեարկությանը չմասնակցեց միայն ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցությունը։

«Ժառանգություն» խորհրդարանական ընդդիմադիր խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանն ասաց, որ իրենց խմբակցությունը ճիշտ չի համարում վետերաններին իրենց սեփական ավանդների վերադարձը հիմնավորել Հայրենական մեծ պատերազմի տարիներին նրանց սխրագործության նկատմամբ հարգանքով։

Ըստ նրա՝ ավելի նպատակահարմար կլիներ պետբյուջե լրացուցիչ միջոցների ներգրավման հաշվին իրականացնել ՀՄՊ հաղթանակի 65-ամյակի առիթով վճարումները վետերաններին։

ՀՀ կառավարությունը ծրագրում է Հայրենական մեծ մատերազմի վետերաններին «սառեցված» խորհրդային ավանդների համար մոտ 2-2,2 միլիոն դոլարի (800-900 միլիոն դրամ) փոխհատուցում վճարել:  Այսօր Հայաստանում կա շուրջ 3,7 հազար վետերան:

Խորհրդային «սառեցված» ավանդների փոխհատուցումը վճարելու համար 2010 թ.-ին պետբյուջեից հատկացվել է 1,7 միլիարդ դրամ:

ՀՀ կառավարությունը 2006 թ.-ի մարտի 16-ին հաստատել է մինչև 1993 թ.-ի հունիսի 10-ը նախկին ԽՍՀՄ Խնայբանկի հանրապետական բանկում ավանդների փոխհատուցման տրամադրման կարգը, ինչպես նաև դիմումի լրացման կարգը:

Մինչև 1993 թ.-ի հունիսի 10-ը ԽՍՀՄ Խնայբանկում «սառեցված» ավանդների փոխհատուցումները տրամադրվում են միայն այն անձանց, ովքեր 2005 թ.-ի հուլիսի 1-ից մինչև 2006 թ.-ի ապրիլի 1-ը ներառվել են նպաստ ստացող ընտանիքների ցանկերում: Միաժամանակ ավանդները տրվելու են ըստ առաջնահերթության՝ կախված շահառուների՝ սոցիալական առանձին խմբերին պատկանելուց:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը: