480.22
-0.22
536.12
+0.67
8.04
-0.02
+20
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի լեզվի պետական տեսչությունը մեկ ամսվա ընթացքում լեզվի գործածության պահանջները խախտելու 500 դեպք է հայտնաբերել
18:54
08 Ապրիլի 2010

Լեզվի պետական տեսչությունը մեկ ամսվա ընթացքում Երևանում լեզվի գործածության պահանջների խախտման 500 դեպք է հայտնաբերել, հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց պրոֆեսոր, բանասիրական գիտությունների դոկտոր, Լեզվի պետական տեսչության պետի պաշտոնակատար Սերգո Երիցյանը:

«Խախտումները թույլ են տրվել որոշ տնտեսվարող սուբյեկտների ցուցանակների և գովազդային վահանակների վրա»,- ասաց Երիցյանն՝ ավելացնելով, որ խախտումները վերաբերվում են օտար լեզվով գրված այն անվանումներին՝ առանց  հայերեն համարժեքների:

Դրա հետ կապված՝ նա նշեց, որ տվյալ տնտեսվարող սուբյեկտներին նամակներ կուղարկվեն՝ համապատասխան փոփոխություններ մտցնելու խնդրանքով, իսկ դրանք չկատաչելու դեպքում դատական հայց կներկայացվի:

Երիցյանը նաև ասաց, որ հայոց լեզվի օգտագործման խախտման բերում է «Լեզվի մասին» օրենքի հակասությունը մյուս օրենքների հետ:

«Լեզվի տեսչության շատ խնդիրներ չեն լուծվում, որովհետև «Լեզվի մասին» օրենքում գոյություն ունեն լուրջ անհամապատասխանություններ մյուս օրենքների հետ, որոնք ավելի ուշ են ստեղծվել»,- ասաց Երիցյանը:

Երիցյանը, մասնավորապես, նշեց «Գովազդի մասին» և «Առևտրային նշանների մասին» օրենքները:

«Ստացվում է այնպես, որ մի կողմից մենք մեր պետական լեզուն ենք պահպանում, իկս մյուս կողմից «Գովազդի մասին» օրենքի 5-րդ հոդվածի համաձայն՝ բացառություններ ենք անում՝ ասելով, որ առևտրային նշաններն ու մակնշումը այդ խմբի մեջ չեն մտնում»,- ասաց նա:

Երիցյանի կարծիքով՝ տվյալ խնդրի ավելի էֆեկտիվ որոշումը «ԼԵզվի տեսչության մասին» օրենքի ստեղծումն է, ինչպես նաև մի շարք օրենքներում և ենթաօրենսդրական ակտերում փոփոխություններ և ավելացումներ մտցնելը, մասնավորապես, «Լեզվի մասին», «Գովազդի մասին», «Հեռուստատեսության և ռադիոյի մասին», «Ապրանքանշանների ծագման մասին» օրենքներում: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։