484
-0.04
526.01
+2.91
8.52
+0.08
+11
Եղանակը Երևանում
Հայ
Թուրքիան ցանկանում է շարունակել հարաբերությունների բարելավման գործընթացը Հայաստանի հետ. Նալբանդյան
19:36
07 Ապրիլի 2010

Թուրքիան ցանկանում է շարունակել հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացը Հայաստանի հետ, ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը։

«Թուրքիայի վարչապետի հատուկ բանագնաց, թուրքական ԱԳՆ ղեկավարի առաջին տեղակալ Ֆերիդուն Սինիլիօղլուն Երևանում կայացած հանդիպումների ժամանակ հավաստիացրեց, որ թուրքական կողմը ցանկանում է շարունակել հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացը... Նա հայկական կողմին փոխանցեց նաև Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջարկությունը՝ Հայաստանի նախագահի հետ Վաշինգտոնում հանդիպում անցկացնելու վերաբերյալ»,- չորեքշաբթի ասաց Նալբանդյանը խորհրդարանական ժամի ընթացքում։

Ինչպես տեղեկացրեց Հայաստանի արտաքին գործերի նախարարը, հայկական կողմը Ֆերիդուն Սինիլիօղլուի հետ վերահաստատել է հարաբերությունների բարելավման գործընթացը շարունակելու պատրաստակամությունն առանց նախապայմանների, ինչը կհամապատասխանի միջազգային հանրության ակնկալիքներին։ Նալբանդյանը նշեց, որ միջազգային հանրությունը թուրքական կողմից կառուցողական քայլեր է ակնկալում։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը տեղեկացրեց, որ Սինիլիօղլուն Երևանում է որպես Թուրքիայի վարչապետի հատուկ բանագնաց և արդեն հանդիպումներ է անցկացրել Հայաստանի նախագահի և արտգործնախարարի հետ։ Հատուկ բանագնացն, ինչպես հավելեց նախարարը, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին փոխանցեց վարչապետ Էրդողանի գրավոր ուղերձը։

Միաժամանակ նախարար Նալբանդյանը կոչ արեց անվերապահորեն չհավատալ թուրքական թերթերի բոլոր հրապարակումներին հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացի վերաբերյալ և հիշեցրեց, որ հաճախ թերթերի տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։

Հայաստանի և Թուրքիայի՝ մինչև վերջին ժամանակները բավականին լարված հարաբերությունները սկսեցին կարգավորվել, երբ երկու երկրի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանան երկու երկրների խորհրդարանների կողմից:

Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։ Հարաբերությունները բարդացան, երբ Անկարան սկսեց սատարել ադրբեջանական դիրքորոշմանը՝ ղարաբաղյան հարցում, և երբ Թուրքիան կտրուկ արձագանքեց Օսմանյան կայսրությունում 1915թ. հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։