485.68
+0.29
517.01
+0.56
8.17
-0.01
-2
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը մտադիր է խորացնել հարաբերությունները Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ. նախագահ
17:58
07 Ապրիլի 2010

Հայաստանը հավատարիմ է ֆրանկոֆոնիայի արժեքներին, շահագրգիռ է դրանց տարածմամբ և պատրաստ է տարբեր ուղղություններով խորացնել համագործակցությունը, ՖՄԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Հայերը դարերի ընթացքում սերտ կապեր են ունեցել Ֆրանսիայի և ֆրանսիական մշակույթի հետ: Այնքան սերտ, որ որոշ դեպքերում  նույնիսկ դժվար է տարբերակել, թե որ մշակույթին են պատկանում այնպիսի անուններ, ինչպիսիք են` Շառլ Ազնավուրը, Միշել Լեգրանը, Անրի Վերնոյը, Ալեն Թերզյանը, Գառզուն, Ժանսեմը: Նրանք, իհարկե, ֆրանսիական մշակույթի վառ ներկայացուցիչներ են, բայց մեր հայրենակիցներին մենք համարում ենք նաեւ հայկական մշակույթի բաղկացուցիչ մաս»,-  պետության ղեկավարի խոսքերը մեջբերեցին մամուլի ծառայությունից:

Սարգսյանն ավելացրեց, որ անհատների դերը, անշուշտ, շատ կարեւոր է, սակայն հարաբերությունների ամրապնդման գործում չափազանց մեծ դերակատարություն ունեն նաև Ֆրանսիայի ու ֆրանսալեզու երկրների  հայկական համայնքները:

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Աբդու Դիուֆը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ Հայաստանի հետ կազմակերպության հարաբերությունները 2008թ. ասոցացված անդամի կարգավիճակով անդամակցությունից ի վեր նշանակալի զարգացում են ապրել:

Դիուֆը  բարձր է գնահատել ֆրանսերենի տարածումը խթանելու ուղղությամբ գործադրվող ջանքերը և գոհունակությամբ նշել, որ  Հայաստանում արդեն ավանդույթ է դարձել ֆրանկոֆոնիայի օրերի անցկացումը:

Սարգսյանն ու Դիուֆը քննարկել են նաև համագործակցության հետագա հնարավորությունները:- 0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը:
20:13
10 Հունվարի 2017
ԿԽՄԿ–ն պատրաստ է օգնել Հայաստանի կողմից ադրբեջանցի զինծառայողի մարմնի փոխանցման հարցում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ ադրբեջանցի զինծառայողի մարմինը Բաքվին փոխանցելու հարցի շուրջ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը երեքշաբթի տեղեկացրեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը։
18:03
01 Հունվարի 2017
Լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժայի լիազորությունների ժամկետը. նրան կփոխարինի քարտուղարի տեղակալը
Նախօրեին լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի լիազորությունների ժամկետը։
11:23
26 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առավոտյան աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:
11:33
22 Դեկտեմբերի 2016
Դեռ հարցական է, թե ովքեր կլինեն ՀՀԿ նախագահի տեղակալները
Այսօր ՀՀԿ-ն ԳՄ նիստ հրավիրելու է, բայց խորհրդի նիստ այդպես էլ չի հրավիրելու:
11:59
21 Դեկտեմբերի 2016
Հովիկ Աբրահամյանը չի ներառվի ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին եռյակում. թերթ
ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին երեք հորիզոնականներում չի լինելու նախկին վարչապետ, ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանի անունը:
11:13
21 Դեկտեմբերի 2016
Իրանի նախագահը ժամանել է Հայաստան
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով չորեքշաբթի Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանին:
13:19
20 Դեկտեմբերի 2016
ՀՀ պաշտպանության նախկին նախարարը հայտարարել է մեծ քաղաքականություն մտնելու մասին
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի Facebook-ի իր նորաստեղծ էջում գրել է քաղաքականություն մտնելու մասին։
12:27
20 Դեկտեմբերի 2016
Լավրովը նշել է Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության նպատակը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովի սպանության նպատակը Մոսկվայի և Անկարայի հարաբերությունների խաթարումն է։
00:45
20 Դեկտեմբերի 2016
Ռուսաստանի քաղաքական վերնախավը պետք է հասկանա, որ Թուրքիան ահաբեկչության ապաստարան է. թուրքագետ
Անկարայում ՌԴ դեսպանի սպանությունը առիթ է Ռուսաստանի քաղաքական վերնախավի համար մտածելու այն մասին, որ Թուրքիան ահաբեկչության ապաստարան է, կարծում է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։