483.91
-0.09
525.43
-0.58
8.48
-0.04
+11
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում Առողջության համաշխարհային օրը նվիրված է քաղաքներում առողջ կենսակերպի խնդրին
16:47
07 Ապրիլի 2010

Հայաստանում Առողջության համաշխարհային օրը՝ «1000 քաղաք՝ 1000 կյանք» կարգախոսով, նվիրված է քաղաքներում կենսակերպի որակի բարելավմանը, չորեքշաբթի մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց Միավորված Ազգերի Կազմակերպության (ՄԱԿ) մշտական համակարգող Դաֆինա Գերչևան։

Առողջության համաշխարհային օրը նշվում է ամեն տարի ապրիլի 7-ին՝ սկսած 1950 թվականից։ Այդ օրը 1948 թվականին ուժի մեջ է մտել Առողջության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կանոնադրությունը։

«Ձեզանից ոմանք կարող են հարց տալ, թե ինչու՞ ՄԱԿ-ը և Առողջության համաշխարհային կազմակերպությունը որոշեցին այս տարի առողջության համաշխարհային օրը նվիրել կենսակերպի որակի բարելավմանը քաղաքներում։ Պատճառը կտրուկ ուրբանիզացումն է, որը տեղ է գտել վերջին 30 տարիների ընթացքում, ինչի արդյունքում աշխարհի բնակչության ավելի քան կեսն ապրում է քաղաքներում»,- ասաց Գերչևան։

ԱՀԿ տվյալների համաձայն, այսօր Հայաստանի բնակչության 64 տոկոսն ապրում է մայրաքաղաքում, մինչդեռ 1926 թվականին այդ թիվը կազմում էր 19 տոկոս, իսկ 1999 թվականին՝ 65 տոկոս։

ՄԱԿ-ի մշտական համակարգողի կարծիքով, այսօր քաղաքակենտրոնացման հետևանք են հանդիսանում քաղաքներում առողջ կենսակերպի խնդիրներին վերաբերող մի շարք մարտահրավերներ, որոնք կարող են  կապված լինել խմելու ջրի որակի, սանիտարական պայմանների հետ։

Այդ կապակցությամբ Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայկական գրասենյակի ղեկավար Էլիզաբեթ Դանիելյանը նշեց, որ այս տարի նշվող Առողջության միջազգային օրը պետք է դառնա առողջության պահպանմանը նվիրված հարցերի ավելի ընդլայնված վերահսկողության գործընթացի սկիզբ կամ խորհրդանիշ՝ քաղաքներում առողջապահության հանրային քաղաքականության համատեքստում։ 

Դանիելյանը կոչ արեց աշխարհի բոլոր քաղաքներին հանրային նշանակության տարածքներ տրամադրել առողջության պահպանմանը նպաստող միջոցառումների անցկացման համար։ Դրանք կարող են լինել քաղաքային զբոսայգում կազմակերպվող միջոցառումներ, հանդիպումներ քաղաքապետարանում, քաղաքի մաքրությանը նվիրված ակցիաներ, ինչպես նաև ճանապարհային երթևեկության դադարեցումը փողոցների առանձին հատվածներում ընթացիկ տարվա ապրիլի 7-ից 11-ը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։