481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+19
Եղանակը Երևանում
Հայ
Հարավկովկասյան տարածաշրջանում իրավապաշտպանների աշխատանքը բարդանում է առկա օրենսդրությամբ. ԺՀՄԻԳ/ԵԱՀԿ
20:18
06 Ապրիլի 2010

Հարավկովկասյան տարածաշրջանում  իրավապաշտպանների աշխատանքը խոչընդոտվում և բարդացվում է առկա օրենսդրությամբ, հայտնեց Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի տնօրեն Յանեշ Լենարչիչը։

«Մենք լրջորեն մտահոգված ենք այս տարածաշրջանում իրավապաշտպանների վիճակով, քանի որ տարածաշրջանի երկրների օրենսդրություններն ամեն կերպ բարդացնում են նրանց աշխատանքը՝ ծանրացնելով բյուրոկրատական բեռը», - Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի 37-րդ կոնգրեսի  (FIDH) բացման ժամանակ ասաց Լենարչիչը։

ԺՀՄԻԳ/ԵԱՀԿ տնօրենը նշեց, որ մշտական ձերբակալություններն ու հարձակումները լուրջ խոչընդոտներ են ստեղծում իրավապաշտպանների աշխատանքի համար։

«Ժամանակն է վերջ տալ այդ երևույթներին։ Ժամանակն է, որ պետությունները բացեն աչքերը մարդու իրավունքների պաշտպանությանը, կանխեն հետագա ոտնձգությունները։ Դատական համակարգի բարեփոխումներն այդ ճանապարհի կարևոր քայլերն են»,- ավելացրեց Լենարչիչը։ Համաժողովը, որը կազմակերպվել է Քաղաքացիական հասարակության ինստիտուտի (Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի հայկական անդամ-կազմակերպություն) հետ համատեղ, FIDH-ի 37-րդ կոնգրեսի շրջանակներում հնարավորություն կտա տեղական, տարածաշրջանային և միջազգային մակարդակներում քննարկել և իրավական պաշտպանության միջոցներ մշակել իրավախախտումների զոհերի, արդարության, ճշմարտության և վերականգնման համար պայքարող անձանց համար: Համաժողովին մասնակցում են ողջ աշխարհից ժամանած ոչ կառավարական կազմակերպություններ, որոնք նաև կիրականացնեն փորձի փոխանակում միջազգային հանցագործությունները կանխարգելող հարցերի շուրջ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: