486.74
+0.05
517.99
+0.2
8.43
-0.08
-11
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղյան պատերազմի հերոս Մոնթե Մելքոնյանի մասին գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ Երևանում
19:58
06 Ապրիլի 2010

Ղարաբաղյան պատերազմի հերոս Մոնթե Մելքոնյանի մասին պատմող հուշերի «Բարև, ինչպե՞ս եք, լա՞վ եք ..» գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ երեքշաբթի Երևանում։ Գրքի հեղինակն է Ասպրամ Ծառուկյանը։ 

Ինչպես շնորհանդեսի ժամանակ հայտնեց Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, գրքում ներառված են Մոնթե Մելքոնյանի մարտական ընկերների ու մտերիմների հուշերը։

Ըստ պաշտպանության նախարարի՝ Մելքոնյանն իրեն լավագույն կերպով դրսևորեց և որպես հրամանատար, և որպես զինվոր։

«Մոնթե Մելքոնյանին բնորոշում են որպես մեծ իդեալներ ունեցողի, և հենց նման մարդիկ են բարձր ոգի ունենում և սեր տածում դեպի Հայրենիքը։ Նա այն հրամանատարներից էր, ով սեփական օրինակով կարող էր իր հետևից տանել իր զինվորներին»,- ըդգծեց Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը։

Իր հերթին Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը երախտագիտություն հայտնեց հեղինակին այն հսկայական աշխատանքի համար, որը նա արել է՝ ներկայացնելով հայտնի հայ հերոսի կյանքը։

Ըստ նրա՝ Ծառուկյանը կարողացել է արժանի կերպով ներկայացնել Մելքոնյանին, որը հայ ժողովրդի համար անմահ հերոս դարձավ։

Մոնթե Մելքոնյանը ծնվել է 1957թ. նոյեմբերի 25-ին Վարսելիա քաղաքում, Ֆրեզնոյի մոտ (Կալիֆորնիա, ԱՄՆ)։ 1969թ. Մոնթեի ընտանիքը տեղափոխվել է Իսպանիա։ Վերադառնալով ԱՄՆ՝ նա ընդունվել է Բերկլիի համալսարան՝ «Հնեաբանություն» և «Ասիայի պատմությունը» մասնագիտությամբ։ 1975թ. նրան ուղարկել են Իրանի և Լիբանանի հայկական դպրոցներում դասավանդելու։ Տիրապետում էր յոթ լեզուների, ուներ պատմական գիտությունների թեկնածուի աստիճան։

Մոնթեն մասնակցել է Լիբանանի քաղաքացիական պատերազմին՝ աջ-քրիստոնեական խմբավորումների կողմից (70-ական թթ. վերջ – 80-ական թթ. սկիզբ), իսրայելական զորքերի դեմ մղված մարտերում (1982թ.)։ 1980թ. գարնանը մտել է Հայաստանի ազատագրման հայկական գաղտնի բանակի (ASALA) կազմի մեջ։ 1991թ.-ից մասնակցել է Ղարաբաղի ազատագրական պայքարին և սպանվել 1993թ. հունիսի 12-ին։

Մոնթե Մելքոնյանը ամենավառ, տաղանդավոր և փորձառու հրամանատարներից մեկն էր։ ԼՂՀ-ի պաշտպանության կազմակերպման գործում ունեցած բացառիկ ավանդի, խիզախության և անձնական քաջության համար հետմահու արժանացել է ԼՂՀ բարձրագույն կոչմանը՝ «Արցախի հերոս», դառնալով «Ոսկե արծիվ» պարգևի  ասպետ։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը:
20:16
10 Փետրվարի 2017
Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։
18:53
10 Փետրվարի 2017
Ֆրանսիայի նախագահը հրավիրել է հայ գործընկերոջը պաշտոնական այցով այցելել Փարիզ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով այցելել Փարիզ:
17:20
10 Փետրվարի 2017
Հովիկ Աբրահամյանի որդին չի բացառել, որ կմասնակցի ընտրություններին` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»
Հովիկ Աբրահամյանի որդին` Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, չի բացառել, որ ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրություններին կառաջադրի իր թեկնածությունը` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»։
15:42
10 Փետրվարի 2017
Լապշինը չի հետախուզվել Ինտերպոլի կողմից. կազմակերպության քարտուղարություն
Բելառուսում ձերբակալված և Բաքվին արտահանձնված ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը չի հետախուզվել Ինտերպոլի կողմից: