480.49
+0.04
540.74
+3.69
8.15
+0.02
+33
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ կառավարությունը ծրագրում է Հայրենական մեծ պատերազմի վետերաններին «սառեցված» խորհրդային ավանդների համար շուրջ 2-2,2 միլիոն դոլարի փոխհատուցում վճարել
17:34
06 Ապրիլի 2010

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ կառավարությունը ծրագրում է Հայրենական մեծ մատերազմի վետերաններին «սառեցված» խորհրդային ավանդների համար մոտ 2-2,2 միլիոն դոլարի (800-900 միլիոն դրամ) փոխհատուցում վճարել, երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը ասաց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը:

Նրա խոսքերով՝ կառավարությունը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել «Հայաստանի 2010 թ.-ի պետբյուջեի մասին» օրենքում նախատեսված փոփոխությունները, համաձայն որոնց՝ կառավարությունը հանդես է գալիս 2010 թ.-ի ընթացքում Հայրենական մեծ պատերազմի վետերանների ավանդների փոխհատուցումն իրականացնելու նախաձեռնությամբ:

«Հայաստանի խորհրդարանում փոփոխությունների ընդունումից հետո կառավարությունը պետք է օպերատիվ կերպով որոշում ընդունի, որը թույլ կտա արդեն մինչև մայիսի 9-ը սկսել փոխհատուցումների վճարման գործընթացը», - ասաց Դավթյանը:

Նա նշեց, որ օրինագծի համաձայն՝ առաջնահերթ կարգ է նախատեսվում Հայրենական մեծ պատերազմի վետերաններին «սառեցված» խորհրդային ավանդների փոխհատուցումների վճարման համար:

Ինչպես նշեց նախարարը, ծրագրվում է, որ խորհրդային ավանդների փոխհատուցումների վճարման գործընթացը կտևի 2010 թվականի ողջ ընթացքում:

«Այսօր Հայաստանում կա շուրջ 3,7 հազար վետերան, որոնց թիվն ամբողջովին ճշտված է», - ասաց Դավթյանը:

Նախարարը նշեց, որ այս նախաձեռնությունը Մեծ հաղթանակի 65-ամյակին նվիրված միջոցառումներից մեկն է:

Միջոցառումների կազմակերպման պետական հանձնաժողովը ծրագրում է այս տարի անցկացնել ինչպես մշակութային, այնպես էլ սոցիալական նախագծեր:

Խորհրդային «սառեցված» ավանդների փոխհատուցումը վճարելու համար 2010 թ.-ին պետբյուջեից հատկացվել է 1,7 միլիարդ դրամ:

ՀՀ կառավարությունը 2006 թ.-ի մարտի 16-ին հաստատել է մինչև 1993 թ.-ի հունիսի 10-ը նախկին ԽՍՀՄ Խնայբանկի հանրապետական բանկում ավանդների փոխհատուցման տրամադրման կարգը, ինչպես նաև դիմումի լրացման կարգը:

Մինչև 1993 թ.-ի հունիսի 10-ը ԽՍՀՄ Խնայբանկում «սառեցված» ավանդների փոխհատուցումները տրամադրվում են միայն այն անձանց, ովքեր 2005 թ.-ի հուլիսի 1-ից մինչև 2006 թ.-ի ապրիլի 1-ը ներառվել են նպաստ ստացող ընտանիքների ցանկերում: Միաժամանակ ավանդները տրվելու են ըստ առաջնահերթության՝ կախված շահառուների՝ սոցիալական առանձին խմբերին պատկանելուց:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:38
27 Հունիսի 2017
ԵԽԽՎ ադրբեջանամետ նախագահը կարող է պաշտոնանկ արվել
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ադրբեջանամետ նախագահ Պեդրո Ագրամունտը կարող է  պաշտոնանկ արվել:
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։