481.62
+0.7
518.51
+7
7.55
+0.01
+1
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում առաջին անգամ կանցկացվի FIDH-ի «Արդարադատություն. նոր մարտահրավերներ» համաժողովը
13:58
06 Ապրիլի 2010

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) 37-րդ կոնգրեսի շրջանակներում «Արդարադատություն. նոր մարտահրավերներ» համաժողովը կանցկացվի Երևանում ապրիլի 6-8-ը:

Ինչպես երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց FIDH-ի նախագահ Սուեր Բելհասենը, համաժողովի հիմնական նպատակը հետխորհրդային տարածքում մարդու իրավունքների պաշտպանության և արդարադատության ոլորտում նոր մարտահրավերների հետ կապված խնդիրների բացահայտումն է:

«Համաժողովը նվիրված կլինի արդարադատության ոլորտում գոյություն ունեցող նոր մարտահրավերներին, և այս կապակցությամբ մեզ ավելի շատ մտահոգում են ինչպես Հայաստանում, այնպես էլ հետխորհրդային տարածքի բոլոր երկրներում մարդու իրավունքներին առնչվող հարցերը», - ասաց Բելհասենը:

Նրա խոսքերով, համաժողովն առաջին անգամ է անցկացվում հարավկովկասյան շրջանում:

«Ես շատ ուրախ եմ, որ FIDH-ի համաժողովն առաջին անգամ է անցկացվում այս շրջանում, և անցկացման վայրը Հայաստանն է, քանի որ այն մեզ համար շատ կարևոր երկիր է», - նշեց FIDH-ի նախագահը:

Բելհասենը համոզմունք է հայտնել, որ Հայաստանն առաջընթաց է գրանցել մարդու իրավունքների ոլորտում՝ միաժամանակ ավելացնելով, որ դեռ շատ բան կա անելու, մասնավորապես, արդարադատության ոլորտում:

Նրա խոսքերով, համաժողովի ընթացքում կքննարկվեն քրեական գործերի հարուցման համար հիմքերին և ապացուցիչ բազային վերաբերող հարցեր:

Համաժողովը, որը կազմակերպվել է Քաղաքացիական հասարակության ինստիտուտի (Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի հայկական անդամ-կազմակերպություն) հետ համատեղ, FIDH-ի 37-րդ կոնգրեսի շրջանակներում հնարավորություն կտա տեղական, տարածաշրջանային և միջազգային մակարդակներում քննարկել և իրավական պաշտպանության միջոցներ մշակել իրավախախտումների զոհերի, արդարության, ճշմարտության և վերականգնման համար պայքարող անձանց համար: Համաժողովին մասնակցում են ողջ աշխարհից ժամանած ոչ կառավարական կազմակերպություններ, որոնք նաև կիրականացնեն փորձի փոխանակում միջազգային հանցագործությունները կանխարգելող հարցերի շուրջ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները: