486.95
+0.14
513.34
-3.7
8.4
-0.03
-8
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի խորհրդարանի դերը քաղաքական կյանքում ավելի էական կարող էր լինել. Կապինոս
10:52
06 Ապրիլի 2010

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի խորհրդարանի դերը քաղաքական կյանքում ավելի էական կարող էր լինել, ասաց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար Սերգեյ Կապինոսը։

«Խորհրդարանում պետք է լուծվեն ժողովրդին հուզող ամենակարևոր հարցերը, քանի որ ըստ էության այնտեղ ընդգրկված են ժողովրդի ներկայացուցիչները»,- ասաց Կապինոսը Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի ուսանողների և դասախոսների հետ հանդիպման ընթացքում։

Կապինոսը նշեց, որ 2005 թվականին Հայաստանի Օրենսդրությունում կատարած լրացումներն, այդ թվում, ուղղված են եղել խորհրդարանական ժողովրդավարության զարգացմանը՝ ընդգծելով, որ «այդ ուղղությամբ շարժվելու դաշտն առկա է»։

«Ես կողմ եմ, որպեսզի բոլոր կարևոր հարցերը լուծվեն խորհրդարանում, և այնտեղ համարժեք կերպով արտացոլվեն սոցիալական տարբեր շերտերի շահերը և հասարակության իրական սոցիալ-տնտեսական կառուցվածքը»,- ասաց նա՝ հավելելով, որ միաժամանակ խորհրդարանն իսկապես դառնում է քաղաքական որոշումների ընդունման կարևորագույն կենտրոն։

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարն ասաց, որ ընդդիմությունը խորհրդարանում թույլ է ներկայացված, «իսկ ցանկացած ժողովրդավարական պետություն պետք է շահագրգռված լինի ուժեղ ընդդիմության առկայությամբ»։

«Միայն ուժեղ ընդդիմությունը հնարավորություն կտա ձևավորել մրցունակ միջավայր, որն արագացնում է հասարակության զարգացումը»,- ընդգծեց Կապինոսը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը: