478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+21
Եղանակը Երևանում
Հայ
Զատիկն ու Ամանորը հայ ժողովրդի ամենասիրելի տոներն են. նկարչուհի
14:40
02 Ապրիլի 2010

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Զատիկն ու Ամանորը հայ ժողովրդի ամենասիրելի տոներն են, ասաց նկարչուհի Լուսիկ Ագուլեցին։ «Զատիկը մեր ժողովրդի ամենագեղեցիկ տոներից մեկն է, որը նշվում է այնպես, ինչպես Ամանորը», - ուրբաթ ասաց նա «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում։

Ագուլեցին նշեց, որ Զատիկը կարևորագույն եկեղեցական տոներից է, որն ունի իր յուրահատուկ, Հայաստանի յուրաքանչյուր մարզի համար դարերի ընթացքում ձևավորված ավանդույթները։ Մասնավորապես, ըստ նրա, եկեղեցական ավանդույթներին զուգահեռ ձևավորվել են Ավագ շաբաթվա ժողովրդական ավանդույթներ։

Ըստ նրա՝ հատուկ ուշադրություն է Սբ. Զատկի տոնակատարության ընթացքում տրվել հատուկ զարդարված Կենաց ծառին և ավանդական «Ակլատիզ» և «Ուտիս տատ» տիկնիկներին։

Նա նշեց, որ տոնակատարության նախապատրաստությունը սկսվում է Ավագ Շաբաթ օրը ժամը հինգից հետո, երբ Անդաստանի եկեղեցական ծեսի ավարտից հետո (աշխարհի չորս կողմերի օծում) յուրաքանչյուր կին իր տանը սկսում էր պատրաստվել տոնին։

«Մինչև մեր օրերը հասած հնագույն ավանդույթներից մեկը, որ նախկինում օրացուցային նշանակություն ուներ, 49 քարերով և սոխով զարդարված «Ակլատիզ» տիկնիկն է, որը խորհրդանշում է տան և ընտանիքի հաջողությունը։ «Ուտիս տատ» տիկնիկը նույնպես օգտագործվում էր խոհանոցում որպես տանտիրուհու խորհրդանիշ, և ընդհանուր առմամբ նմանատիպ ֆիգուրների, որոնք պետք է կարողանա պատրաստել յուրաքանչյուր հայ օրիորդ, նպատակն էր նաև երեխաներին ազգային ավանդույթների ոգով դաստիարակելը»,- պարզաբանեց նա։

Խոսելով տոնական ճաշատեսակների մասին, որոնք ավանդաբար ընդունված է պատրաստել հայկական ընտանիքներում Զատկի տոնի կապակցությամբ, Ագուլեցին նշեց, որ տոնական սեղանին անպայման պետք է լինի կանաչեղեն, կուտապ, գաթա, ինչպես նաև ձուկ՝ այդ օրվա խորհրդանիշը և փլավ չրով՝ ծիրան, սալոր և չամիչ։

«Պետք չէ սեղանը շատ ճոխ պատրաստել, պետք է այն գեղեցիկ ձևավորել»,- նշեց նա։

Նկարչուհին ընդգծեց նաև, որ զատկի հավկիթները ներկվում են միայն կարմիր գույն՝ որպես Քրիստոսի խորհրդանիշ, իսկ դրանց ներկումն այլ գույներով ընդունված է Իրանում՝ որպես Նոր տարվա գարնանամուտի խորհրդանիշ։

Միաժամանակ Ագուլեցին ավելացրեց, որ ավանդաբար հայ կանայք պետք է իրենց սեփական ձեռքով պատրաստեին կամ կապեին գոնե մեկ դեկորատիվ հավկիթ, որը կախվում էր ավանդական տոնական Կենաց ծառին։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: