485.25
-0.08
569.44
-2.72
8.18
-0.02
+4
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի կառավարության անդամները, պատգամավորներն ու այլ պաշտոնատար անձինք չպետք է զբաղվեն բիզնեսով. վարչապետ
14:06
02 Ապրիլի 2010

Հայաստանի կառավարության անդամները, պատգամավորներն ու այլ պաշտոնատար անձինք չպետք է զբաղվեն բիզնեսով, «Սոբեսեդնիկ Արմենիի» թերթին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Վարչապետի խոսքերով՝ կոռուպցիայի կարևորագույն նշաններից է պետականի և մասնավորի միահյուսումը, ընդ որում ոչ թե հանուն հասարական շահերի, այլ անձնական հարցերի լուծման համար:

«Այսօր մենք փորձում ենք լուծել ամենագլխավոր խնդիրը՝ կառավարության անդամները, պատգամավորներն ու այլ պաշտոնատար անձինք չպետք է զբաղվեն բիզնեսով: Իսկ եթե նրանք սեփականատերեր են կամ սեփական բիզնես ունեն, ապա զբաղեցնելով այս կամ այն պետական պաշտոնը՝ պետք է բիզնեսի կառավարումը փոխանցեն այլ մարմնի», - ասել է Սարգսյանը:

Միաժամանակ, ինչպես կարծում է կառավարության ղեկավարը, նրանք պետք է մշտապես հրապարակավ զեկուցեն հասարակությանը սեփական բիզնեսի մասին, ինչպես նաև ցույց տան, որ կատարելով իրենց պաշտոնական պարտավորությունները՝ նրանք չեն կարող իրենց որոշումներով ազդել սեփական բիզնեսի վրա:

Վարչապետը նշել է, որ ՀՀ Ազգային ժողով արդեն օրինագիծ է ներկայացվել, որը նախատեսում է շահերի բացահայտման ինստիտուտի ներդրում: Կստեղծվի նաև էթիկայի հանձնաժողով, որը կվերահսկի բարձրաստիճան անձանց եկամուտների և ունեցվածքի հայտարարագրման գործընթացը:

«Ընդ որում հայտարարագրումը պետք է բաց, հրապարակային լինի: Կստեղծվի նաև միասնական ռեգիստր, և ցանկացած քաղաքացի հնարավորություն կունենա ծանոթանալ այդ ռեգիստրի տվյալների հետ: Կարծում եմ, որ դա զգալիորեն կսահմանափակի կոռուպցիոն ռիսկերը», - ասաց Սարգսյանը:-0-

 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։
11:15
30 Նոյեմբերի 2017
ՀՀԿ–ում անհեթեթ են անվանել ռուս քաղաքագետների վիրավորական հայտարարությունները Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ
Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է НТВ ռուսական հեռուստաալիքի talk show–ի ընթացքում Հայաստանի հասցեին հնչած հայտարարությունները։
20:35
28 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը շահագրգռված է բարեկամ Իրանի զարգացմամբ ու տարածաշրջանի կայունությամբ
ՀՀ նախագահն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին։