484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+4
Եղանակը Երևանում
Հայ
Հեռահաղորդակցության միջազգային միության գլխավոր քարտուղարն ապրիլի 6-7-ը պաշտոնական այց կունենա Հայաստան
13:11
02 Ապրիլի 2010

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Հեռահաղորդակցության միջազգային միության (International Telecommunication Union, ITU) գլխավոր քարտուղար Համադուն Տուրեն (Hamadoun I. Touré) ապրիլի 6-7-ին պաշտոնական այց կունենա  Հայաստան:

Ինչպես ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց ՀՀ տրանսպոտրի և կապի նախարարի մամուլի քարտուղար Սուսաննա Տոնոյանը, ապրիլի 7-ին Համադուն Տուրեն հանդիպումներ կունենա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և  ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ:

Հանդիպման շրջանակներում Տուրեն հանդիպում կունենա նաև ՀՀ տրանպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանի հետ, կայցելի Ցեղասպանության թանգարան և Հայ-ռուսական սլավոնական համալսարան:

Հեռահաղորդակցության միջազգային միության գլխավոր քարտուղարի մասնակցությամբ կկազմակերպվի նաև կլոր սեղան` կապի, հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչների հետ:

ՀՄՄ-ն Միացյալ ազգերի կազմակերպության տեղեկատվական հաղորդակցության առաջատար կազմակերպություն է: Որպես  պետական կառավարման մարմինների և մասնավոր հատվածի կոորդինացման համաշխարհային կենտրոն` այն օժանդակում է ոլորտում համագործակցության եզրերի որոնման գործընթացին: Հիմնադրված լինելով 1865 թ.-ին Փարիզում՝ որպես  Հեռագրային միջազգային միությունը՝  ՀՄՄ-ն իր ներկայիս անվանումը ստացել է 1934 թ.-ին, իսկ 1947 թ.-ին դարձել է ՄԱԿ-ի մասնագիտացված հաստատություն:

ՀՄՄ-ի կազմում ընդգրկված է 191 երկիր և 719 անդամ՝ ըստ հատվածների և ասոցիացիաների (գիտաարդյունաբերական ձեռնարկություններ, կապի պետական և մասնավոր օպերատորներ), ռադիոհեռարձակող ընկերություններ, տարածաշրջանային և միջազգային կազմակերպություններ:

Հայաստանը Հեռահաղորդակցության Միջազգային Միության անդամ-պետություն է  1992թ.-ից: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։