486.67
+0.35
520.49
+1.39
8.22
+0.01
-7
Եղանակը Երևանում
Հայ
Ազգի ինտելեկտը Հայաստանի տնտեսական զարգացման գրավականն է. Աղանբեկյան
18:41
01 Ապրիլի 2010

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի տնտեսական զարգացման առանցքն ազգի ինտելեկտուալ ներուժն է, կարծում է հայտնի ռուս տնտեսագետ, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի պատվավոր ակադեմիկոս Աբել Աղանբեկյանը։

«Հայաստանի զարգացման սիրտը ինտելեկտն է։Հենց այդ պատճառով հատուկ ուշադրություն է պետք դարձնել կրթության զարգացմանը»,- ասաց Ագանբեկյանը հինգշաբթի Երևանում իր «Ռուսաստանի տնտեսությունը ճամփաբաժանին: Հետճգնաժամային տարածքի ընտրություն» գրքի շնորհանդեսի ընթացքում։

Նա նշեց, որ հայերը միշտ աչքի են ընկել իրենց պրոֆեսիոնալ հմտություններով։ Օրինակ, նրա խոսքերով, լավագույն ակնագործները հայերն են համարվում։ 

Ագանբեկյանը կարծում է, որ Հայաստանը պետք է զարգացնի հատկապես  կրթության, գիտության ոլորտը, լավ մասնագետներ պատրաստի։

Նա հիշեցրեց, որ Հայաստանը հարուստ է նաև շինանյութով, այդ թվում, բացառիկ շինանյութով, որից պատրաստում են, օրինակ, գերամուր լարեր, տաքացուցիչներ։

Ռուս ակադեմիկոսը հայտնեց, որ ավելի քան երկու տարի առաջ ուսումնասիրել է Հայաստանի տնտեսությունը և առանձնացրել է 11 ճյուղեր, որոնցում երկիրը կարող է էական հաջողությունների հասնել։

Աղանբեկյանը կարծում է, որ այդ ճյուղերի զարգացումը 10 տարի հետո թույլ կտա ապահովել ՀՆԱ տարեկան աճը 1 մլրդ դոլարով և երաշխավորել 10-13 տոկոսանոց տնտեսական աճ։

«Հայաստանը պետք է հաղթահարի հետամնացությունը, բարձրացնի արտահանման մակարդակը, սոցիալական մակարդակը, վերականգնի արդյունաբերությունը։ Ես չգիտեմ Հայաստանի նման մի երկրորդ երկիր, որտեղ արդյունաբերությունն այնքան թերզարգացած լինի, թեև Հայաստանն ավելի վաղ հզոր արդյունաբերական երկիր է եղել»,- նշեց նա։

Միաժամանակ Աղանբեկյանն անհրաժեշտ է համարում կրճատել արտահանման և ներկրման տարբերությունը երկրի արտաքին առևտրի բալանսում։

Ռուս փորձագետը խորհուրդ է տալիս նաև հաղթահարել երկրի մայրաքաղաքի և մարզերի անհամափաչ զարգացումը։

«Հայաստանն ինքնատիպ երկիր է։ Այն կարելի է անվանել մեկ քաղաքի՝ Երևանի երկիր, որին բաժին է ընկնում ողջ բնակարանային շինարարության 85 տոկոսը, ողջ առևտրի 75 տոկոսը, ընդ որում՝ մայրաքաղաքում բնակվում է երկրի բնակչության 40 տոկոսը»,- նշեց Աղանբեկյանը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը:
20:13
10 Հունվարի 2017
ԿԽՄԿ–ն պատրաստ է օգնել Հայաստանի կողմից ադրբեջանցի զինծառայողի մարմնի փոխանցման հարցում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ ադրբեջանցի զինծառայողի մարմինը Բաքվին փոխանցելու հարցի շուրջ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը երեքշաբթի տեղեկացրեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը։