485.33
+0.37
572.16
-1.31
8.2
-0.02
-2
Եղանակը Երևանում
Հայ
ԿԱՅԾԱԿ «ԱՄԻ Նովոստի–Արմենիա». երկու տարի վերագործարկումից հետո. ի՞նչ է արվել և դեռ ի՞նչ ենք ուզում անել
Հայ սահմանապահները ռուս սահմանապահներին են փոխանցել «Հաղթանակի վազքամրցման» խորհրդանիշը։
18:16
31 Մարտի 2010

Հայ սահմանապահները չորեքշաբթի ռուս սահմանապահներին են փոխանցել «Հաղթանակի վազքամրցման» խորհրդանիշը։ Հանդիսավոր միջացառումն անցկացվել է Հայաստանում ԱԴԾ սահմանապահ վարչության Գյումրիի Կարմիր դրոշի սահմանապահ ջոկատում։ 

«Հաղթանակի վազքամրցման նպատակը ԱՊՀ անդամ-պետությունների ժողովուրդների միջև սահմանապահ զորքերի ավանդույթների մասսայականացումն է, Հայրենական Մեծ պատերազմում սահմանապահ զորքերի մասնակցության պատմության վերհիշումը, տեղի բնակչության ու սահմանապահների հանդիպումների կազմակերպումը»,- «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում հայտնեց Հայաստանում ԱԴԾ սահմանապահ վարչության  ներկայացուցիչ, գնդապետ Վյաչեսլավ Պուրգինը։

Նա հայտնեց, որ մինչև ապրիլի 7-ը ռուս սահմանապահները կանցկացնեն «Հաղթանակի վազքամրցումը» Թուրքիայի և Իրանի հետ Հայաստանի պետական սահմանը պահպանող բոլոր չորս սահմանապահ ջոկատներով, իսկ ապրիլի 8-ին կփոխանցեն այն Պետրոզավոդսկի սահմանապահներին։

Պուրգինը նշեց նաև, որ Հայաստանում ԱԴԾ սահմանապահ վարչությունը Հայրենական Մեծ պատերազմում տարած Հաղթանակի 65-ամյակի տոնակատարության շրջանակներում բացի «Հաղթանակի մրցավազքին» մասնակցությունից, նախատեսում է այդ հանդիսավոր առիթով մի շարք միջոցառումներ անցկացնել։

Ըստ նրա, մասնավորապես, նախատեսվում է սահմանապահ զորքերի պատմությանը նվիրված տարբեր միջոցառումների անցկացում, որոնց կմասնակցեն վետերաններ և դպրոցականներ, ինչպես նաև մայիսի 9-ին «Հիշողության հերթափոխի» անցկացում։

Հաղթանակի վազքամրցման առաջին խումբը երթուղի է դուրս եկել Մուրմանսկից: Վազքամրցման խորհրդանիշը կշրջանցի ՌԴ սահմանը մինչև Ռատմանովի կղզի, հետո Ալթայի երկրամասից սահմանապահներն այն կփոխանցեն Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Թուրքմենստանի և Ադրբեջանի իրենց գործընկերներին:

Երկրորդ թիմը դուրս է եկել բելառուսական Գրոդնո քաղաքից: Նրանք միասնական խորհրդանիշը պետք փոխանցեն Ուկրաինայի սահմանապահներին, որտեղից այն կմեկնի Մոլդովա, հետո Ռուսաստանի սևծովյան ափերը և Հյուսիսային Կովկաս ու Հայաստան:

Երկու խորհրդանիշերը «կհանդիպեն» Մոսկվայում՝ Պոկլոնի լեռան վրա մայիսի վերջին: Դրանցից մեկը պահպանության կհանձնվի Հայրենական մեծ պատերազմի թանգարան, իսկ մյուսը՝ ՌԴ ԱԴԾ Կենտրոնական սահմանապահ թանգարան: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։
11:15
30 Նոյեմբերի 2017
ՀՀԿ–ում անհեթեթ են անվանել ռուս քաղաքագետների վիրավորական հայտարարությունները Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ
Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է НТВ ռուսական հեռուստաալիքի talk show–ի ընթացքում Հայաստանի հասցեին հնչած հայտարարությունները։
20:35
28 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը շահագրգռված է բարեկամ Իրանի զարգացմամբ ու տարածաշրջանի կայունությամբ
ՀՀ նախագահն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին։
20:26
27 Նոյեմբերի 2017
Հանրապետության քաղաքացիները կզգան Հայաստան–ԵՄ համաձայնագրի օգուտը. Սվիտալսկի
Հայաստանի քաղաքացիները ժամանակի ընթացքում կզգան Հայաստան–Եվրամիություն համաձայնագրի օգուտը։