481.79
+0.02
538.93
-1.33
8.53
+0.03
+14
Եղանակը Երևանում
Հայ
Հայրենական մեծ պատերազմի տարիների պաստառների ցուցահանդես է բացվել Երևանում
17:51
30 Մարտի 2010

Հայրենական մեծ պատերազմի տարիների պաստառների ցուցահանդես է բացվել երեքշաբթի Հայաստանի ազգային արխիվում։

«Այսօր մենք հազվադեպ ենք դիմում պլակատի ժանրին, սակայն այդ շարժումն անհրաժեշտ է վերսկսել, և մենք կմտածենք հումորի միջոցով կոնկրետ նպատակների հասնելու մշակույթը վերսկսելու ուղղությամբ»,- ասաց Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ցուցահանդեսի բացման ժամանակ։

Հայաստանի Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանի խոսքերով՝ այսօր Հայաստանում պաշտոնապես մեկնարկում են Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 65-ամյակին նվիրված միջոցառումները, և այս ցուցահանդեսն առաջինն է ցանկում։

Երեքշաբթի Երևանում տեղի ունեցավ 1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 65-րդ տարեդարձին նվիրված միջոցառումները կազմակերպող պետական հանձնաժողովի նիստը, որը վարեց հանձնաժողովի նախագահ, Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Վիրաբյանի խոսքերով՝ ցուցահանդեսում ներկայացված են հայտնի ռուս նկարիչների այնպիսի պաստառներ, ինչպես, օրինակ, «Մայր հայրենիքն է կանչում» և «Մի շատախոսիր», ինչպես նաև առաջին անգամ ներկայացվել են հայ նկարիչների ծաղրանկարները։

«Ցուցահանդեսում ներկայացված են մեծ արժեք ներկայացնող պաստառների բնօրինակներ՝ ստեղծված նկարիչներ Աշոտ Մամաջանյանի, Շավարշ Հովհաննիսյանի, Սերգեյ Առուտչյանի, Սեդրակ Ռաշմաջյանի և այլով կողմից»,- ասաց նա։

Միաժամանակ արխիվի տնօրենը պարզաբանեց, որ Հայրենական մեծ պատերազմի տարիներին ամեն շաբաթ մեկական պաստառ էր տեղադրվում «Արմտագի պատուհանին» (Հայկական հեռագրային գործակալություն – Նովոստի-Արմենիա)։

«Պատերազմի ճակատներում տեղի ունեցող իրադարձությունների պատկերմամբ ծաղրանկարները ոգեշնչում էին թիկունքում աշխատող բնակչությանը՝ ճակատի համար պատվերներ իրականացնելու համար»,- պարզաբանեց նա՝ հավելելով, որ այդ ծաղրանկարներն իրենց լուման ունեն հաղթանակի հասնելու գործում։

Ասելով, որ ցուցահանդեսին ներկայացվել է 42 պաստառ արխիվում եղած 130 նմանատիպ աշխատանքներից, Վիրաբյանը հայտնեց, որ ցուցահանդեսը կգործի մինչև ապրիլի կեսը։

«Դրանից հետո պաստառները կցուցադրվեն Ռազմական փառքի թանգարանում մինչև մայիսի վերջ»,- ասաց նա։

Ցուցահանդեսում ներկայացված են Ազգային արխիվում, ինչպես նաև Հայաստանի Պատմության թանգարանում պահվող աշխատանքները։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: