484.75
-0.5
571.76
+2.32
8.19
+0.01
-2
Եղանակը Երևանում
Հայ
ԱՄՀ-ն հաստատել է Հայաստանին 73, 6 միլիոն դոլարի ֆինանսական աջակցության տրամադրումը
11:34
30 Մարտի 2010

Արժույթի միջազգային հիմնադրամն ավարտել է Stand-By Arrangement (SBA) ծրագրի շրջանակներում Հայաստանի տնտեսական կատարողականի երրորդ զեկույցը և որոշում է ընդունել անհապաղ տրամադրել 485 միլիոն SDR (շուրջ 73,6 միլիոն դոլար), նշում է ԱՄՀ-ի պաշտոնական կայքը:

Այսպիսով, վճարումների ընդհանուր ծավալն այսօրվա դրությամբ կազմում է 350,4 միլիոն SDR (շուրջ 532,2 միլիոն դոլար):

«Հայաստանի կողմից Stand-By Arrangement համաձայնագրի իրականացումը դրական է, թվում է, թե տնտեսական ռեցեսիան նահանջում է՝ աջակցություն ստանալով դրամական և ֆիսկալ քաղաքականության կողմից: Մարտահրավերները դեռ առկա են, անհրաժեշտ է նպաստել փխրուն վերականգնմանը, հաղթահարել արտաքին խոցելիությունը, և կարճ ժամկետներում հասնել հստակ ֆիսկալ համալիր ծրագրի», - ասել է ԱՄՀ-ի տնօրեն-կառավարչի տեղակալ Մուրիլո Պորտուգալը (Murillo Portugal):

«Ֆիսկալ քաղաքականության նպատակն է շարունակել վերականգնմանն ուղղված աջակցությունը՝ 2010 թ.-ին աստիճանաբար սկսելով ֆիսկալ համախմբումը: Սոցիալական ծախսերը պաշտպանված կլինեն: Իշխանությունները հակված են առաջընթաց գրանցել հարկային քաղաքականության և վարչարարության, ինչպես նաև պետական կարիքների համար նախատեսված ծախսերի և պարտքերի վերահսկման  ոլորտներում բարեփոխումների իրագործման հարցում», - ասել է Պորտուգալը:

Պահուստային միջոցների մասին 28-ամսյա Stand-By-համաձայնագիրը (Stand-By Arrangement) հաստատվել է 2009 թ.-ի մարտի 6-ին: Ծրագրի հիմնական նպատակն է օգնել Հայաստանին արտաքին ցնցումներին ադապտացվելու գործում, վստահություն ապահովել արտարժույթի և ֆինանսական համակարգի նկատմամբ, պաշտպանել հասարակության անապահով խավերը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։
11:15
30 Նոյեմբերի 2017
ՀՀԿ–ում անհեթեթ են անվանել ռուս քաղաքագետների վիրավորական հայտարարությունները Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ
Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է НТВ ռուսական հեռուստաալիքի talk show–ի ընթացքում Հայաստանի հասցեին հնչած հայտարարությունները։
20:35
28 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը շահագրգռված է բարեկամ Իրանի զարգացմամբ ու տարածաշրջանի կայունությամբ
ՀՀ նախագահն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին։