484.11
-0.64
570.43
-1.33
8.23
+0.04
0
Եղանակը Երևանում
Հայ
Հայ-թուրքական գործընթացը, փաստորեն, կանգնեցվել է. հայ քաղաքագետ
14:10
29 Մարտի 2010

Հայ-թուրքական գործընթացը նոր փուլ է թևակոխել, և այժմ գրեթե ամենքի համար պարզ է, որ այն, որպես այդպիսին, կանգնեցված է, կարծում է հայ քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:

«Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը լրացուցիչ փորձ է Թուրքիայի վրա ճնշում գործադրելու համար, որպեսզի նա վավերացնի հայ-թուրքական արձանագրությունները, սակայն Թուրքիան ակնհայտորեն ցուցադրում է, որ մտադիր չէ դա անել և իր հերթին մատնանշում է այն հանգամանքը, որը կարող էր ակտիվացնել գործընթացը», - երկուշաբթի ասաց նա մամուլի ասուլիսի ժամանակ:

Միաժամանակ Բոզոյանը պարզաբանեց, որ խոսքը Լեռնային Ղարաբաղի հարցում առաջընթացի մասին է:

«Բնական է՝ հայկական կողմն այդ հարցում չի կարող զգալի զիջումների գնալ, քանի որ դա կվտանգի ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև Հայաստանի անվտանգությունը», - ընդգծեց նա:

Քաղաքագետի կարծիքով՝ այս ամենի արդյունքում գործընթացը դե-ֆակտո դադարեցվել է, «սակայն դե-յուրե այդ դադարը ձեռնտու չէ ոչ Թուրքիային, ոչ արևմտյան միջնորդներին»:

Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանն իր հերթին չի կարծում, որ գործընթացն ամբողջովին դադարեցված է:

«Այս փուլում նկատվում է դադար և փակուղային իրավիճակ, սակայն չի կարելի ասել, որ գործընթացն ամբողջովին դադարեցված է», - պարզաբանեց նա:

Մելքոնյանը նաև ավելացրեց, որ հաշվի առնելով Թուրքիայի փորձը՝ տարբեր քաղաքական գործընթացների ազդեցության տակ հնարավոր է, որ այս գործընթացը որոշ ժամանակ անց վերսկսվի այլ ինտենսիվությամբ:

«Վաղ թե ուշ գործընթացը կշարժվի տեղից և կշարունակվի», - ընդգծեց Մելքոնյանը:

Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։ Երկու երկրների միջև բարդ հարաբերությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով, որոնք կապված են, մասնավորապես, Անկարայի՝ ադրբեջանական դիրքորոշման պաշտպանությամբ ղարաբաղյան հարցում, ինչպես նաև Թուրքիայի սուր արձագանքի հետ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետ կապված։

Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարները հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանան երկու երկրների խորհրդարանների կողմից:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, հետևելով փետրվարի 10-ին Մեծ Բրիտանիայի միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում արված հայտարարությանը, հայ-թուրքական արձանագրությունները ներկայացրել է խորհրդարանի քննարկմանը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:29
13 Դեկտեմբերի 2017
Հայաստանը 2018–ը գարունը կդիմավորի առանց հայ-թուրքական արձանագրությունների. ԱԳՆ
Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը 2008 թ.–ի աշնանը նախաձեռնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
18:19
12 Դեկտեմբերի 2017
ՄԻԵԴ–ը պարտավորեցրել է Ադրբեջանին 35000 եվրո վճարել հայ փախստականի ընտանիքին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով փոխհատուցման որոշումը։
11:09
12 Դեկտեմբերի 2017
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կմեկնի Հունաստան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 12-13–ին պաշտոնական այցով կմեկնի Հունաստան։
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ: