484.62
+0.09
528.04
-0.05
8.53
-0.04
+7
Եղանակը Երևանում
Հայ
Ռուսաստանի և ԱՊՀ երկրների խոշորագույն մատակարար MONT ընկերությունը ներկայացուցչություն կբացի Հայաստանում
13:51
29 Մարտի 2010

Ռուսաստանի և ԱՊՀ երկրների ծրագրային ապահովման խոշորագույն մատակարար MONT ընկերությունը ներկայացուցչություն կբացի Հայաստանում:

Ինչպես երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ընկերության մամուլի ծառայությունից, նոր ներկայացուցչության պաշտոնական շնորհանդեսը, որի բացումը ընկերության բիզնեսի զարգացման գլոբալ ռազմավարության մի մասն է, տեղի կունենա մարտի 30-ին Երևանում:

Բացմանը ներկա կլինեն MONT ընկերությունների խմբի նախագահ Դմիտրի Մոսկալյովը, բիզնեսի զարգացման փոխնախագահ Իվան Երմակովը, մասնաճյուղերի հետ աշխատանքի տնօրեն Ալեքսանդր Գուշինը, MONT Հայաստանի գլխավոր տնօրեն Ռուբեն Եսայանը:

Ծրագրվում է, որ շնորհանդեսին կմասնակցի ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, տրանսպորտի և կապի փոխնախարար Վալտեր Մարությանը, փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, բանկերի, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործող առաջատար ընկերությունների ղեկավարները:

«Հայաստանում ներկայացուցչության բացումը մեր բիզնեսի զարգացման համար կարևոր փուլ է: Ծրագրային ապահովման խոշորագույն մատակարարների հետ մեր համագործակցության բազմամյա փորձը, դիլերական ցանցի արդյունավետ զարգացման պրակտիկան, ձևավորված կորպորատիվ մշակույթը կնպաստեն Հայաստանում ծրագրային ապահովման շուկայի զարգացմանը: Մենք համոզված ենք հաջողության մեջ», - ասել է MONT ընկերությունների խմբի նախագահ Դմիտրի Մոսկալյովը:

Հայաստանում MONT-ը տարածում է Microsoft, Symantec, Abby, ADOBE, ESET, «Կասպերսկու լաբորատորիայի» և շատ այլ այն մատակարարների ծրագրային արտադրանքը, որոնց հետ աշխատում է MONT ընկերությունների խումբը:

«MONT ընկերության ներկայացուցչությունը Հայաստանում պատրաստ է իրագործել ընկերության հիմնական կորպորոտիվ սկզբունքները` գործընկերների համար աշխատանքի առավելագույն հարմարավետության ապահովում, պատվերների օպերատիվ մշակում, ամենակարճ ժամկետներում մատակարարման իրականացում», - ասվում է տեղեկատվության մեջ:

MONT-ի դիլերական ցանցը ներառում է 4000-ից ավելի ընկերություններ և ընդգրկում է Ռուսաստանի և ԱՊՀ երկրների տարածքները: Ընկերության մասնաճյուղերն ու ներկայացուցչություններն աշխատում են Ռուսաստանի 20 քաղաքներում, ինչպես նաև Ալմատայում, Աստանայում, Բաքվում, Բիշքեկում, Կիևում և Թբիլիսիում:

MONT-ը ծրագրային ապահովման արտադրության համաշխարհային առաջատարների՝ ABBYY-ի, Acronis-ի, Adobe Systems-ի, Agnitum-ի, ASP Linux-ի, Autodesk-ի, CA-ի, Check Point-ի, Corel Corporation-ի, Crossbeam Systems-ի, Embarcadero Technologies-ի, Entensys-ի, ESET-ի, F5-ի, GFI-ի, IBM-ի, McAfee-ի, Microsoft-ի, Oracle-ի, Parallels-ի, Red Hat-ի, RSA Security-ի, Symantec-ի, Trend Micro-ի, VMware-ի, Ասկոնի, «Դոկտոր Վեբի», «Կասպերսկու լաբորատորիայի», ՊՐՈՄՏ-ի, «Սմարթ-Սոֆթի» պաշտոնական դիստրիբյուտորն է:

MONT-ի հետ համագործակցությունը հնարավոր է այնպիսի ուղղություններով, ինչպիսիք են` համակարգչային տեխնիկայի արտադրողների համար ծրագրային ապահովման ОЕМ տարբերակների մատակարարումը, կորպորատիվ լիցենզիաների, պերիֆերիկ սարքավորումների և աքսեսուարների մատակարարումը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: