480.22
-0.22
536.12
+0.67
8.04
-0.02
+23
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանն ու Չեխիան ռազմական ոլորտում համագործակցության համաձայնագիր ստորագրեցին
16:33
26 Մարտի 2010

Հայաստանի և Չեխիայի միջև ռազմական ոլորտում համագործակցության համաձայնագիր ստորագրվեց ուրբաթ Երևանում։ Հայկական կողմից համաձայնագիրը ստորագրեց Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, չեխական կողմից՝ Չեխիայի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Մարտին Բարտակը։

«Այսօր մեզ համար պատմական օր է, քանի որ ռազմական ոլորտում համագործակցությունը Հայաստանի և Չեխիայի միջև դրվում է իրավական հիմքերի վրա»,- լրագրողներին համաձայնագրի ստորագրումից հետո հայտնեց Հայաստանի պաշտպանության նախարարը։

Նա ավելացրեց, որ այդ համաձայնագրի ստորագրման փաստը ցույց է տալիս, որ երկու երկրների քաղաքական ղեկավարությունը կարևորում է ռազմական ոլորտի համագործակցությանը։

Նշելով, որ Չեխիայի պաշտպանության նախարարն առաջին անգամ է Հայաստանում, Օհանյանը հույս հայտնեց, որ դա խթան կհանդիսանա երկու երկրների միջև համագործակցությունը որակապես նոր մակարդակի բարձրացնելու համար։ «Ես վստահ եմ, որ մեր նախարարությունների միջև համագործակցությունը մեծ ներուժ ունի, և փոխադարձ այցերն ու պարտավորություններն առաջընթաց կգրանցեն»,- ընդգծեց նա։ 

Օհանյանը նշեց նաև, որ Հայաստանի համար կարևոր է Չեխիայի հետ համագործակցությունը, քանի որ այդ երկիրը Եվրամիության ու Եվրատլանտյան կառույցների լիիրավ և ակտիվ անդամ է, և, նկատի առնելով, որ Հայաստանը որդեգրել է եվրակառույցներին մերձենալու և եվրոպական երկրների հետ տնտեսական ինտեգրման քաղաքականություն, կրկնակի կարևոր է դառնում ռազմական ոլորտի համագործակցությունը։

Նա ավելացրեց, որ երկկողմ փոխգործակցության սկիզբը կօգնի նաև ՆԱՏՕ-ի, ԵԱՀԿ և Եվրամիության շրջանակներում բազմակողմանի համագործակցությանը։

Նախարարի խոսքերով, երկու երկրների միջև համագործակցության ուղղությունները բազմազան են, ընդգրկում են խաղաղարար օպերացիաների, ռազմական կրթության, ռազմական բժշկության ոլորտներ, ինչպես նաև փոխգործակցություն փորձագետների, խորհրդատուների, պատմաբանների և թանգարանների միջև։

Օհանյանը հատուկ նշեց համաձայնագրով նախատեսված համագործակցությունը ռազմարդյունաբերության ոլորտում: Այս կապակցությամբ նաև Չեխիայի պաշտպանության նախարարին շնորհակալություն հայտնեց, որ իր հետ բերել է Ռազմարդյունաբերության համալիրի ներկայացուցիչներին, որոնց հետո կքննարկվեն նախատեսվող փոխգործակցությանը վերաբերող հարցերը:

Չեխիայի պաշտպանության նախարար Մարտին Բարտակն իր հերթին նշեց, որ իրենք հսկայական փորձ ունեն, որը կուտակվել է ՆԱՏՕ-ին անդամակցելու 11 տարիների, ինչպես նաև Ալյանսի անդամակցությանը պատրաստվելու գործընթացի ընթացքում:

 «Մեր ռազմական համագործակցությունը զարգանում է ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով, և մենք, որպես ՆԱՏՕ-ի անդամ-երկիր, փորձ ունենք մեր երկրում ուսուցանելու ինչպես ՆԱՏՕ-ի նոր անդամների, այնպես էլ գործընկեր-երկրների  ներկայացուցիչներին»,- ասաց նա:

Նա նաև ավելացրեց, որ Հայաստանի համար հետաքրքիր կլինի խորհրդային սպառազինության արդիականացման Չեխիայի կուտակած փորձը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։