480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+2
Եղանակը Երևանում
Հայ
Զարգացման ասիական բանկի խորհուրդը հունիսին կքննարկի Հայաստանին 300 միլիոն դոլարի տրամադրման հարցը
12:44
26 Մարտի 2010

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Զարգացման ասիական բանկի խորհուրոդը հունիսին կքննարկի Հայաստանի համար մոտ 300 մլն դոլար վարկային ծրագրի հաստատման հարցը, ասվում է քաղաքապետարանի մամուլի ծառայության տեղեկատվության մեջ:

Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հետ հանդիպման ժամանակ Հայաստանում գտնվող Զարգացման ասիական բանկի պատվիրակության ներկայացուցիչները նշել են, որ բանկի վարկային միջոցները կուղղվեն Երևանի մետրոպոլիտենում նախատեսված ծավալուն աշխատանքներին, ավտոբուսների ու միկրոավտոբուսների շարժակազմի արդիականացմանը:

Նախնական պայմանավորվածությամբ` հայկական կողմը վարկն ստանալու է առանձին մասնաբաժիններով:

«Առաջին` 85 մլն դոլար մասնաբաժնից հատկացումներ են արվելու նաև մետրոյի «Երիտասարդական» կայարանի նոր մուտքի շինարարությանը: Այժմ բանկի փորձագետները Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ  հստակեցնում են ծրագրի տեխնիկատնտեսական հիմնավորումները», - ասվում է տեղեկատվության մեջ:

Երևանի քաղաքապետը Զարգացման ասիական բանկի ներկայացուցիչներին ներկայացրել է մայրաքաղաքի գլխավոր հատակագծով նախատեսված Երևանի նոր գործարար կենտրոնի շինարարության ծրագիրը, համաձայն որի` Իսակովի պողոտային հարակից Նորագյուղ թաղամասի տարածքում կառուցապատման խոշոր ծրագիր է իրականացվելու:

Այստեղ նախատեսվում են նաև ճանապարհային նոր հանգույցներ ու հաղորդուղիներ

Քաղաքապետը կարևորել է Զարգացման ասիական բանկի  ներդրումային մասնակցությունը մայրաքաղաքի համար կարևոր նշանակություն ունեցող ռազմավարական ծրագրերին:

Զարգացման ասիական բանկը ստեղծվել է 1966 թվականին, բանկի անդամներն են 67 երկրներ։ Հայաստանը ԶԱԲ-ի անդամ է 2005 թվականի սեպտեմբերի 20-ից՝ միանալով «Զարգացման ասիական բանկի հիմնադրման համաձայնագրին»։ Հայաստանի կառավարության և ԶԱԲ-ի միջև ստորագրվել են մի շարք համաձայնագրեր և փոխըմբռնման հուշագիր։ Հայաստանում ԶԱԲ-ի կողմից իրականացվող նախագծերի ընդհանուր արժեքը գյուղական ճանապարհների շինարարության և ջրամատակարարման ոլորտում կազմում է 83 մլն դոլար։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
14:24
28 Նոյեմբերի 2016
Հայաստանի բնակչությունը կզգա նախագահի և վարչապետի համագործակցության արդյունքը
Հայաստանի բնակչությունը որոշ ժամանակ հետո կզգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի համագործակցության արդյունքը, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
19:37
26 Նոյեմբերի 2016
Հայաստանի քաղաքական ուժերը կհամախմբվեն խորհրդարանական ընտրությունների նախաշեմին. պատգամավոր
Հայաստանի քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կհամախմբվեն:
15:18
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ–ում կլինի առաջին փոխնախագահի պաշտոն և Ավագանու խորհուրդ
Առաջին փոխնախագահի պաշտոն կգործարկվի ՀՀԿ–ում, շաբաթ օրը լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարար, ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանը։