478.85
+0.03
558.1
+0.51
7.99
-0.15
+26
Եղանակը Երևանում
Հայ
Թուրքական մտավորականությունը քննադատում է հայ-թուրքական արձանագրությունների վավերացման ձգձգումը
19:58
25 Մարտի 2010

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Թուրքական մտավորականությունը քննադատում է իր կառավարության՝ հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը ձգձգող քաղաքականությունը, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտարարեց թուրք փորձագետ Սամի Կոհենը (Sami Kohen):

«Կառավարության՝ վավերացումը ձգձգող քաղաքականությունը քննադատության է ենթարկվում մեր երկրում: Ես չեմ խոսում հասարակական կարծիքի մասին, ես նկատի ունեմ մտավորականության՝ գրողների, լրագրողների, ակադեմիկոսների, նախկին դիվանագետների քննադատությունը»,- ասաց Կոհենը: 

Փորձագետը նշեց, որ արձանագրությունների ստորագրումը Ցյուրիխում լավ մեկնարկ էր հարաբերությունների նորմալացման համար:

«Հիմա մենք մի շարք խնդիրներ ունենք, որոնք անհրաժեշտ է հաղթահարել: Դա երկու երկրների շահերից էլ բխում է: Գործընթացը պետք է շահեկան լինի կողմերից երկուսի համար էլ և չպետք է վերածվի «պարտություն-պարտություն» իրավիճակի»,- ասաց Կոհենը՝ ընդգծելով այն բանի կարևորությունը, որ երկու երկրների մտավորականներն էլ չեն հրաժարվել նորմալացման գաղափարից և աշխատել են այդ ուղղությամբ:  

Ըստ նրա՝ Հայաստանի հետ խնդիրներ չունենալը բխում է Թուրքիայի շահերից, ինչն էլ իր հերթին բխում է արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի «զրո խնդիր հարևանների հետ» արտաքին քաղաքական դոկտրինի դրույթից:

«Թուրքիան նաև շահագրգռված է Կովկասում կայունության հաստատմամբ: Բայց մեր տարածաշրջանում կայություն չի լինի այնքան ժամանակ, քանի դեռ չկան նորմալ հարաբերություններ տարածաշրջանի երկրների հետ: Այս համատեքստում պետք է նորմալացվեն նաև Ադրբեջանի ու Հայաստանի միջև հարաբերությունները»,- ասաց Կոհենը:

Փորձագետը նշեց, որ Թուրքիայի որոշ օղակների համար Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացումը միջազգային իմիջի խնդիր է: Ըստ նրա՝ տվյալ դիրքորոշման կողմնակիցները կարծում են, որ Հայաստանի և հայկական սփյուռքի հետ հարաբերությունների բարելավումը թույլ կա խուսափել Հայոց ցեղասպանության շուրջ քննադատությունից և պաշտպանվել աշխարհի խորհրդարաններում տվյալ հարցի առնչությամբ բանաձևերի ընդունումից, մասնավորապես, Բուլղարիայի և Իսպանիայի:

Անդրադառնալով 2011 թ.-ին Թուրքիայում կայանալիք խորհրդանարական ընտրությունների թեմային և ազգայնականների հնարավոր իշխանության գալուն՝ Կոհենը նշեց, որ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունն ունի եթե ոչ բացարձակ, ապա բավականին մեծ թվով ձայներ ստանալու հնարավորություն: Հետևաբար, քաղաքականության մեջ փոփոխություններ չեն լինի:

Այդուհանդերձ նա հավելեց, որ գաղափարախոսություն ունեցող կուսակցությունները, գալով իշխանության, բախվում են քաղաքական իրականությանն ու ստիպված դառնում պրագմատիկ:

«Չեմ կարծում, որ երկրների միջև սկսվածը կդադարեցվի»,- ասաց Կոհենը: --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: