486.7
-0.08
515.12
-0.38
8.43
+0.02
+3
Եղանակը Երևանում
Հայ
Հայոց ցեղասպանության հարցի կրկնակի քննարկումը Բուլղարիայի խորհրդարանում ԵՄ քաղաքականության արդյունք է, կարծում է փորձագետը
17:09
25 Մարտի 2010

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Հայոց ցեղասպանության հարցի կրկնակի քննարկումը Բուլղարիայի խորհրդարանում Եվրամիության նպատակաուղղված քաղաքականության արդյունք է, կարծում է փորձագետ, Հայաստանի քաղաքական հետազոտությունների ինստիտուտի տարածաշրջանային հարցերի փորձագետ Սերգեյ Շաքարյանցը։

«Կարգ, օրենք և արդարադատություն» (RZS) բուլղարական պահպանողական կուսակցությունը երկրի խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել Թուրքիայում Հայոց ցեղասպանության դատապարտման պաշտոնական հայտարարության նախագիծ։

«Հայոց ցեղասպանության օրինագծի կրկնակի քննարկումը Բուլղարիայի խորհրդարանում հայ-թուրքական հարաբերությունների շուտափույթ բարելավումով շահագրգռված Եվրոպական Միության նպատակաուղղված քաղաքականության արդյունք է»,- հինգշաբթի մամուլի ասուլիսում ասաց Շաքարյանցը։

Ինչպես կարծում է Շաքարյանցն, այս քայլով Եվրամիությունը փորձում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում։

Ըստ նրա՝ Հայաստանի համար ավելի կարևոր է Բուլղարիայի, քան Մեծ Բրիտանիայի նախաձեռնությունը, քանի որ ներկայումս մեծ է այն հավանականությունը, որ Հայոց ցեղասպանության մասին օրենքը կընդունվի Բուլղարիայում, այլ ոչ թե  Բրիտանիայում։

«Բուլղարական խորհրդարանը 2010 թվականի փետրվարի 7-ին արդեն մերժել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող օրինագիծը։ Եվ արդեն մարտին՝ գրեթե մեկ ամիս անց, բուլղարական խորհրդարանում պատրաստվում են քննարկել նույն օրինագիծը։ Մենք պետք է հասկանանք, որ հարցի լուծումը հենց Եվրամիությունում է»,- հավաստեց փորձագետը։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։