478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+29
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ կառավարությունը կենսաթոշակները կբարձրացնի նախատեսվածից մեկ տարի շուտ. վարչապետ
14:28
25 Մարտի 2010

ՀՀ կառավարությունը կբարձրացնի կենսաթոշակներն արդեն 2010 թ.-ին՝ հաջորդ տարի նախատեսված բարձրացման փոխարեն, հինգշաբթի Արտաշատում տեղի ունեցած կառավարության արտագնա նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

ՀՀ կառավարությունը հինգշաբթի որոշում է ընդունել Հայաստանում 2010 թ.-ին կենսաթոշակների և սոցիալական նպաստների բարձրացման մասին՝ համապատասխանաբար 11 և 15 տոկոսով: Ըստ որոշման՝ կենսաթոշակի բազային չափը կբարձրացվի 8 հազար դրամից մինչև 10500 դրամ, իսկ նպաստների բազային չափը՝ 10 հազար դրամից մինչև 12,5 հազար դրամ:

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանի խոսքերով, կենսաթոշակները կբարձրացվեն 2010թ.-ի նոյեմբերի 1-ից, սոցնպաստները՝ 2010թ.-ի մայիսի 1-ից: Նա նշեց, որ բյուջեից լրացուցիչ ֆինանսական հատկացումները կկազմեն 6-6,5 միլիարդ դրամ, և կառավարությունը կփորձի իրականացնել դա պահուստների հաշվին:

Նրա խոսքերով, այդ որոշմամբ ամբողջովին փոխհատուցվում են գազի գների փոփոխությունները ընտանեկան նպաստների համակարգի մեջ ներառված 110 հազար ընտանիքների և 530 հազար թոշակառուների համար, հաղորդում է «ԱՌԿԱ» գործակալությունը:

«Խոսքը ոչ միայն գազի գների բարձրացման, այլև գնաճի բարձր մակարդակի մասին է», - ասաց ՀՀ վարչապետը: Նա նշեց, որ վերջին երկու տարվա ընթացքում Հայաստանը հայտնվեց ավելի բարձր գնաճային դաշտում:

«Կառավարության և Կենտրոնական բանկի համատեղ ջանքերի շնորհիվ մենք պետք է կարողանանք զսպել գնաճային ճնշումը Հայաստանում, և 2011-2013 թթ.-ին վերադառնալ ավելի ցածր գնաճային ֆոնի», - ասաց վարչապետը:

Այս կապակցությամբ նա նշեց, որ քանի որ 2009-2010 թթ.-ին գնաճի մակարդակը բավականին բարձր է, ակնհայտ է դառնում, որ սոցիալական ծրագրերի արդյունավետությունը զգալի նշանակություն ունի:

«ՀՀ ֆինանսների նախարարության կողմից տրամադրված հաշվարկները նախատեսում էին սոցնպաստների 10 տոկոսանոց բարձրացում, սակայն այսօր առավոտյան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մոտ քննարկման ժամանակ նախագահը 15 տոկոսանոց բարձրացման անհրաժեշտության մասին հստակ հանձնարարական տվեց», - ասաց Սարգսյանը:

«Այսօրվանից մենք կարող ենք մեր թոշակառուներին տեղեկացնել, որ 2011թ.-ին նախատեսված կենսաթոշակների բարձրացումը մենք սկսում ենք 2010թ.-ից, և արդեն նոյեմբերից սկսած կենսաթոշակները կբարձրացվեն շուրջ 11 տոկոսով», - ասաց վարչապետը:

«Կարծում ենք, որ այս որոշումը կարող է զգալիորեն մեղմել երկրում գոյություն ունեցող սոցիալական խնդիրները», - ավելացրեց նա:

Միաժամանակ կառավարության ղեկավարն ընդգծեց, որ այս որոշում կրում է ոչ միայն սոցիալական, այլև քաղաքական բնույթ:

«Մենք կգտնենք ավելի քան 6 միլիարդ դրամ այդ խնդիրների լուծման համար», - նշեց Սարգսյանը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: