478.62
+0.08
550.51
-1.2
8.1
+0.01
+33
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում կվերականգնվեն սպորտկոմիտեն ու երևանյան մարզական ֆեդերացիաները. քաղաքապետարան
11:56
25 Մարտի 2010

Հայաստանի մայրաքաղաքում կվերականգնվեն սպորտկոմիտեն ու երևանյան մարզական ֆեդերացիաները, հաղորդում է Երևանի քաղաքապետարանը:

«Մայրաքաղաքում մարզական կյանքն աշխուժացնելու նպատակով Երևանի քաղաքապետարանը բազմաթիվ ծրագրեր է իրականացնում, որոնք Երևանի քաղաքապետի մշտական ուշադրության կենտրոնում են: Բնագավառում աշխատանքներն ավելի կանոնակարգված և արդյունավետ իրականացնելու նպատակով Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի նախաձեռնությամբ առաջիկայում նախատեսվում է վերականգնել Երևանի սպորտկոմիտեն ու երևանյան մարզական ֆեդերացիաները», - ասվում է քաղաքապետարանի մամուլի ծառայության տեղեկատվության մեջ:

Քաղաքապետարանից նշեցին, որ արդեն տարեսկզբի մարզական հաջողությունները տպավորիչ են, ձեռքբերումները` շոշափելի:

Միջազգային և  հանրապետական  առաջնություններում ու մրցաշարերում հաջողություններ գրանցած երևանցի մարզիկներին չորեքշաբթի իր երախտագիտության խոսքն է հղել Երևանի քաղաքապետը: «Երևանի քաղաքապետարանը ամեն ինչ կանի, որպեսզի Երևան քաղաքի սպորտի այսօրվա վիճակը էլ ավելի բարելավվի և մեր մարզիկների ու մարզիչների քրտնաջան աշխատանքը ոչ միայն Երևանում,  այլև ողջ հանրապետությունում և միջազգային ասպարեզներում զբաղեցնի իր արժանի տեղը: Մենք պետք է վերականգնենք Երևան քաղաքի բարձր համբավը նաև մարզական ասպարեզում», - մեջբերում է Բեգլարյանի խոսքերը քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:

Թենիս, սուսերամարտ, աթլետիկա, ուշու, դուքենդո, գեղարվեստական մարմնամարզություն, շախմատ և այլ մարզաձևերում միջազգային և հանրապետական մրցաշարերում մրցանակային տեղեր գրաված 30 մարզիկներ և մարզիչներ էին հյուրընկալվել քաղաքապետարանում:

Լավագույն արդյունքների և Հայաստանի Հանրապետության, մայրաքաղաք Երևանի պատիվը բարձր պահելու համար նրանք արժանացան քաղաքապետի պատվոգրերի: Պատվոգրեր և շնորհակալագրեր հանձնվեցին նաև առավել աչքի ընկած թիմերի ղեկավարներին և միջազգային մրցավարական կարգ ստացած մրցավարներին:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: