486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-10
Եղանակը Երևանում
Հայ
Հայ-թուրքական երկխոսությունը հայոց Ցեղասպանության փաստի ճանաչումից հրաժարվելու արդարացում չէ
19:26
24 Մարտի 2010

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը Թուրքիայի հետ երկխոսությունը հայոց Ցեղասպանության փաստի ճանաչումից հրաժարվելու արդարացում չի համարում, ասաց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ ելույթ ունենալով սիրիական Դեյր Զորում:

«Մենք չենք ընդունում Հայաստան-Թուրքիա երկխոսությանը հղում կատարելով Ցեղասպանության ճանաչումից խուսափելը բացատրելու գործելաոճը: Չեմ կարծում, թե դա օգնություն է գործընթացին: Ավելին, կարիք չկա հղում կատարել ինչ-որ պատմաբանների հանձնաժողովի վրա, այն դեպքում, երբ հայ-թուրքական արձանագրությունները ենթադրում են լոկ պատմական հարթության միջպետական ենթահանձնաժողովի ստեղծում, ինչը, կարծում եմ, բոլորն էլ շատ լավ հասկանում են, թե ինչ է նշանակում, և ինչ տարբերություն կա այստեղ»,- երկրի ղեկավարի մամուլի ծառայությունից մեջբերեցին Սարգսյանի խոսքերը:

Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 22-ից եռօրյա այցով գտնվում է Սիրիայում:

Հայկական պետության ղեկավարը խնդրեց բոլորին, ովքեր որևէ առիթով կխորհեն կամ կարտահայտվեն Հայոց ցեղասպանության ու նրա միջազգային ճանաչման մասին, նախքան որոշում կայացնելը թող մի պահ հիշեն այս անապատը, հիշեն մարդկային միլիոնավոր խեղված ճակատագրերն ու հայրենազուրկ եղած, ցավը սրտում հինավուրց ժողովրդին:

«Այսօր ես այստեղ եմ, որովհետև պարզապես չէի կարող չլինել: Ինձ այստեղ է բերել իմ ժողովրդի մեծագույն ցավը, որ 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր և քաղաքակիրթ համարվող մարդկության մեծագույն ամոթը: Այդ ամոթի խարանը արդեն 21-րդ դարում դեռ մնում է բոլոր նրանց ճակատին, ովքեր ակնհայտ փաստերի ուրացումը դարձրել են քաղաքականություն, դարձրել են առևտրի առարկա, դարձրել են կյանքի ու վարքի նորմ»,- հայտարարեց նախագահը:

Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։

Նրա խոսքերով Դեյր Զորի անապատում տեղի ունեցավ ողբերգության ամենահրեշավոր արարներից մեկը, որի մանրամասներն անհնարին է մարդկային լեզվով արտահայտել: «Ես դա չեմ անելու, որովհետև դրանք քաջ հայտնի են նույնիսկ ցեղասպանության փաստը հրապարակավ հերքողներին: Իրենց տունը, գույքը կորցրած, իրենց զավակներին, ծնողներին, իրենց առողջությունն ու վերջին հույսը կորցրած, վերջապես ամենակարևորը` հայրենիք կորցրած մարդիկ այստեղ պիտի կորցնեին իրենց վերջին ունեցածը` կյանքը` համաձայն պետականորեն իրականացվող մանրակրկիտ մշակված ծրագրի»,- ասաց երկրի ղեկավարը:

Նա հիշեցրեց, որ հաճախ պատմաբաններն ու լրագրողները հիմնավոր կերպով Դեյր Զորը համեմատում են Օսվենցիմի հետ` ասելով. «Դեյր Զորը հայերի Օսվենցիմն էր»: Կարծում եմ, որ ժամանակագրությունը մեզ պարտադրում է իրողությունները ձևակերպել այլ կերպ. “Օսվենցիմը հրեաների Դեյր Զորն էր”: Ընդամենը մեկ սերունդ հետո մարդկությունն ականատես եղավ հրեաների Դեյր Զորին:

«Այսօր ես այստեղ եմ, որպես համայն հայության հայրենիք Հայաստանի Հանրապետության Նախագահ, հարցնելու՝ իսկ ե՞րբ և որտե՞ղ է հայերի Նյուրնբերգը»,- ասաց Սարգսյանը:

«Ես այստեղ եմ` ոգեկոչելու հիշատակը ողջակիզված իմ ժողովրդի մեծագույն հատվածի, որ ոչնչացվել է ֆիզիկապես, ոչնչացվել է մշակութապես: Ես չեմ թվարկելու կորուստների չափն ու որակը: Ասելու եմ միայն մեկ փաստ. ցեղասպանության արդյունքում անդառնալիորեն ոչնչացվել է հնդեվրոպական հնագույն լեզուներից մեկի` հայոց լեզվի բարբառների մեծագույն մասը` դրանց կրողների հետ միասին»,- հավաստիացրեց ՀՀ նախագահը:

Ինչպես հիշեցրեց երկրի ղեկավարը, այսքանից հետո էլ Հայաստանն ասում եք, որ պատրաստ ենք ժամանակակից Թուրքիայի հետ հաստատել դիվանագիտական կանոնավոր հարաբերություններ, պատրաստ ենք ունենալ բաց սահմաններ և տնտեսական հարաբերություններ, պատրաստ ենք ջանքեր գործադրել Հայաստանի և Թուրքիայի ժողովուրդների միջև վստահություն ձևավորելու ուղղությամբ, պատրաստ ենք մոտեցնել երկու հասարակությունները` ցրելով կարծրատիպերն ու իրականության հետ կապ չունեցող միֆերը, որոնք ձևավորվել են տասնամյակների ընթացքում շփումների գրեթե իսպառ բացակայության պայմաններում:

«Մենք սա ասում ենք անկեղծ, որովհետև համոզված ենք, որ հարևան ժողովուրդներն ապրելու և զարգանալու այլընտրանք չունեն, քան այն, ինչ առաջարկվում է գոնե իբրև սկիզբ: Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումով ստեղծվել է պատմական հնարավորություն, որ պետք է տրամաբանական ավարտ ունենա»,- նշել է երկրի ղեկավարը:

Իր խոսքում ՀՀ նախագահը հիշեցրեց, որ 1915 թվականին, ի թիվս այլոց, սպանվեցին 20-րդ դարի հայ մեծագույն բանաստեղծներ Դանիել Վարուժանը, ով 35 տարեկան էր, և Ատոմ Յարճանյանը` Սիամանթոն, ով 37 տարեկան էր:

«Տանջամահ արվելուց առաջ նրանք մերկացվեցին, որովհետև եվրոպական հագուստ էին կրում, իսկ այդ ժամանակներում և այդ տարածքներում եվրոպական հագուստը թանկ արժեր: Դահիճներն իրենց վրա քաշեցին եվրոպական հագուստները. իրենց մեջ հազարամյակների քաղաքակրթություն ամբարող հայ հանճարներից և սովորական հայերի՛ց գողացված եվրոպական հագուստները: Այս պատկերների մեջ ես չէի ցանկանա խորհրդանշաններ տեսնել, բայց մի բան գիտեմ հաստատ. եվրոպական հագուկապ, վարվեցողություն և արժեքներ ասելիս ո՛չ ոք իրավունք չունի մոռանալ այս պատկերները»«- հիշեցրեց նախագահը:

«Ես այստեղ եմ հիշեցնելու հայտնի խոսքը. «Անհնար է սպանել մի ժողովուրդ, որը չի ուզում մեռնել»: Մենք ծրագրում ենք ապրել ու զարգանալ: Մեզ այլևս անհնար է վախեցնել կամ շանտաժի ենթարկել, որովհետև մենք տեսել ենք ամենասարսափելին: Մենք ապրելու և արարելու ենք կրկնապատիկ ուժով` և՛ մեր, և՛ մեր անմեղ զոհերի փոխարեն: Մենք նայում ենք առաջ, որովհետև դեռ շատ բան ունենք ասելու և տալու միմյանց, շատ բան ունենք ասելու և տալու աշխարհին. այն պայծառն ու լուսավորը, որ չհասցրին ասել Դանիել Վարուժանն ու Ատոմ Յարճանյանը:

Եվ այստեղ, Դեյր Զորում, մենք հաստատակամորեն բարձրաձայն կրկնում ենք ու հիշեցնում, որ կանք, պիտի լինենք ու դեռ շատանանք»,- հայտարարեց ՀՀ նախագահը:

Հայաստանի և Թուրքիայի՝ մինչև վերջին ժամանակները բավականին լարված հարաբերությունները սկսեցին կարգավորվել, երբ երկու երկրի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանան երկու երկրների խորհրդարանների կողմից:

Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։ Հարաբերությունները բարդացան, երբ Անկարան սկսեց սատարել ադրբեջանական դիրքորոշմանը՝ ղարաբաղյան հարցում, և երբ Թուրքիան կտրուկ արձագանքեց Օսմանյան կայսրությունում 1915թ. հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: