486.95
+0.14
513.34
-3.7
8.4
-0.03
-8
Եղանակը Երևանում
Հայ
ՄԱԿ-ը կարևորում է Հայաստանում ազգային փոքրամասնությունների կրթության կազմակերպման խնդիրները
19:16
24 Մարտի 2010

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի. /Նովոստի-Արմենիա/. ՄԱԿ-ը կարևորում է Հայաստանում ազգային փոքրամասնությունների կրթության կազմակերպման խնդիրները, չորեքշաբթի ասաց ՄԱԿ-ի հայաստանյան ներկայացուցչության հանրային տեղեկատվության բաժնի ներկայացուցիչ Մարիա Դոցենկոն:

«Չնայած այն փաստին, որ ազգային փոքրամասնությունները Հայաստանում ինտեգրված են թվում, սակայն կան յուրահատուկ խնդիրներ ու հարցեր՝ կապված նրանց լեզվի պահպանման ու նրանց լեզվով կրթություն կազմակերպելու առանձնահատկության, ինչպես նաև ուսուցիչների պատրաստման ու դասագրքերի ապահովման հետ»,- չորեքշաբթի ասաց նա:

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանն իր հերթին  նշեց, որ չնայած կառավարության ցուցաբերած  բավական լուրջ աջակցությանը, ամեն դեպքում կրթության խնդիրն, այսպես թե այնպես, առկա է:

Խառատյանը նաև նշեց, որ Հայաստանում ավելի մեծ է ազգային փոքրամասնությունների թիվը, քան ներկայացված վիճակագրական տվյալներում, համաձայն որոնց Հայաստանում 11 ազգային փոքրամասնություն կա:

«Պարզապես Հայաստանում այդ 11 փոքրամասնությունները ինստիտուցիոնալ կերպով են ձևավորվել՝ ստեղծելով սեփական հասարակական կազմակերպությունները: Իմ հաշվարկներով դրանք ավելի շատ են, մոտ վաթսունը»,- ասաց նա:

Խառատյանն այս կապակցությամբ կարևորեց այնպիսի միջոցառումների անցկացումը, որոնք տվյալ խնդիրը հերթական անգամ բարձրաձայնելու ու քննարկելու հնարավորություն են տալիս:

Քննարկումներին մասնակցում էին Հայաստանի ազգային փոքրամասնությունների ռուս, ուկրաինացի, եզդի և հույն երիտասարդ ներկայացուցիչները:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը: