484
-0.04
526.01
+2.91
8.52
+0.08
+9
Եղանակը Երևանում
Հայ
ՀՅԴ-ն պատրաստ է անհրաժեշտության դեպքում իշխանափոխություն և արտահերթ ընտրությունների անցկացում պահանջել
19:05
23 Մարտի 2010

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի. /Նովոստի-Արմենիա/. ՀՅԴ-ն պատրաստ է երկրում համապատասխան իրադրության ստեղծման դեպքում իշխանափոխություն և արտահերթ ընտրությունների անցկացում պահանջել, հայտնեց ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը:

«Իշխանափոխության և արտահերթ ընտրությունների անցկացման համար անհրաժեշտ է համապատասխան իրավիճակի առկայություն, նման իրավիճակ առայժմ չեմ տեսնում»,- երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ռուստամյանը՝ նշելով, որ Դաշնակցությունը որպես լուրջ քաղաքական ուժ պատրաստ է նման վիճակի, եթե անհրաժեշտ պահը գա:

Նրա խոսքերով՝ արտահերթ ընտրությունները տեղի են ունենում այն ժամանակ, երբ երկրում անկառավարելի իրավիճակ է ստեղծվում, և նոր ընտրությունների անցկացումը համարվում է միակ ելքը ստեղծված դրությունից:

«Մենք չենք բացառում նման հեռանկարը, դա հնարավոր է»,- ասաց Ռուստամյանը:

Միևնույն ժամանակ նա հավելեց, որ քաղաքական կուսակցությունը, եթե այն լուրջ ուժ է, պետք է միշտ պատրաստ լինի ցանկացած ժամանակ մասնակցելու ընտրություններին:

«Եթե դեպքերը նման զարգացում ունենան, ապա մենք պատրաստ ենք ցանկացած պահի հանդես գալու կառավարության հրաժարականի և արտահերթ ընտրությունների անցկացման օգտին: Բայց հիմա ես չեմ կարող ասել, որ Հայաստանում այնպիսի իրավիճակ է, որը արտահերթ ընտրություններ է պահանջում, առավել ևս, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան երկուսից ավելի տարի հետո»,- ընդգծեց Գերագույն մարմնի ներկայացուցիչը:

ՀՀ խորհրդարանի մշտական հանձնաժողովի ղեկավան ասաց, որ ՀՅԴ-ն մեծ ուշադրություն չի դարձնում արտահերթ ընտրությունների կամ ընդհանրապես ընտրությունների անցկացմանը:

«Մեզ համար ավելի կարևոր է այն, թե կոնկրետ ինչ ծրագրերով են քաղաքական ուժերը ձգտում իշխանության և թե ինչ վստահություն նրանք կարող են ներշնչել հասարակությանը»,- հավաստեց նա: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։