484.53
+0.08
528.09
+0.81
8.57
-0.08
+7
Եղանակը Երևանում
Հայ
Երկու ամսվա արդյունքներով Հայաստանում տնտեսական աճը կազմել է 3,1%
16:44
19 Մարտի 2010

Օպերատիվ վիճակագրական տվյալների համաձայն՝ Հայաստանի ՀՆԱ ծավալը 2010 թ.-ի հունվար-փետրվարին, 2009 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է 3,1 տոկոսով: Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից, ՀՆԱ ծավալը կազմել է 321,7  միլիարդ դրամ (795,5 միլիոն դոլար):

Ըստ վիճակագրական տվյալների, 2010 թ.-ի հունվար-փետրվարին, 2009 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, գրանցվել է սպառողական գների աճ՝ 8,2 տոկոսի սահմաններում: Միաժամանակ 2010 թ.-ի առաջին երկու ամսվա ընթացքում, 2009 թ.-ի դեկտեմբերի համեմատ, գրանցվել է սպառողական գների աճ՝ 2 տոկոսի սահմաններում:

Հաշվետու ժամանակահատվածում Հայաստանում արդյունաբերական արտադրանք արտադրողների գներն ավելացել են 39,9 տոկոսով՝ 2009 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ:

Հաշվետու ժամանակահատվածում արտադրվել է 111,6 միլիարդ դրամի (276 միլիոն դոլար) արդյունաբերական արտադրանք, ինչը 9,4 տոկոսով շատ է նախորդ տարվա նույն ցուցանիշից:

Հայաստանում արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2010 թ.-ի հունվար-փետրվարի արդյունքներով կազմել է 625,2 միլիոն ԱՄՆ դոլար (235,7 միլիարդ դրամ)՝ 2009 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 22,5 տոկոսով:

Ըստ պետբյուջեի՝ Հայաստանում 2010 թ.-ին ՀՆԱ-ի աճը ծրագրված է 1,2 տոկոսի սահմաններում (1 դոլարը 381,58 դրամ է):-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։