486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
-2
Եղանակը Երևանում
Հայ
Կովկասյան ընձառյուծների միգրացիայի միջանցքները պաշտպանության կարիք ունեն. WWF
12:13
19 Մարտի 2010

Կովկասյան ընձառյուծների միգրացիայի միջանցքներն անհրաժեշտ է պահպանել, «Նովոստի-Արմենիա» գործակալությանն ասաց Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայկական բաժանմունքի մարկեթինգի բաժնի ղեկավար Արթուր Խոյեցյանը:

«Ընձառյուծները մշտապես գաղթում են: Նրանց ուղին սկսվում է Իրանի տարածքից և ավարտվում Հայաստանի Խոսրովի արգելոցում: Տեղափոխման անվտանգության համար կարևոր է պահպանել միգրացիոն միջանցքները՝ պահպանվող տարածքները միացնող ուղիները», - հայտարարեց նա:

Խոյեցյանի խոսքերով՝ այսօրվա դրությամբ մնացել է կովկասյան ընձառյուծների շուրջ 5-7 առանձնյակ, մեծ հաջողություն է պետք բնության մեջ նրանց տեսնելու համար: Նա նաև տեղեկացրեց, որ վերջին տարիներին ընձառյուծի ձագուկների առկայության ապացույցներ չեն գտնվել:

Խոյեցյանի խոսքերով՝  WWF-ի հայկական գրասենյակը հիմնականում ֆինանսավորում է պահպանվող տարածքներում և արգելոցներում որսագողության դեմ պայքարին ուղղված միջոցառումները (մասնավորապես, խմբեր են ստեղծվում այդ տարածքներում վերահսկողությունը ուժեղացնելու համար) և իրականացնում է մոնիտորինգային ծրագրեր:

«Մենք թաքնված տեսախցիկներ ենք տեղադրում ընձառյուծներին հետևելու համար: Վերջին լուսանկարն արվել է 2007 թ.-ին», - տեղեկացրեց WWF-ի հայկական բաժանմունքի նախագահը: Նա նաև նշեց, որ Հիմնադրամն ակտիվորեն զբաղվում է իրազեկության բարձրացմամբ և պահպանվող տարածքների ու համայնքների մոտակայքում հասարակության հետ կապերի հաստատմամբ:

WWF-ի նախագահը նաև ընդգծեց ամենամյա միջոցառումների նշանակությունը, որոնք ուղղված են Հայաստանի բնակչության իրազեկության բարձրացմանը: Դրանց թվում նա նշեց նախորդ տարի կազմակերպված որսագողության մասին պատմող ֆիլմի շնորհանդեսը, հայկական լանդշաֆտների ցուցահանդեսն ու «Marriott» հյուրանոցում կազմակերպված միամսյակը, որն ուղղված էր ընձառյուծների պահպանման համար միջոցների հավաքագրմանը:

«Այս տարի մայիսի 22-ին՝ կենսաբազմազանության միջազգային օրը, մենք կազմակերպելու ենք հասարակության իրազեկության բարձրացման ծրագրի եզրափակիչ փուլը: Մեծ միջոցառում է ծրագրված Երևանի բուսաբանական այգում՝ դպրոցականների մասնակցությամբ», - տեղեկացրեց Խոյեցյանը:

Վայրի բնության միջազգային հիմնադրամի (WWF) կովկասյան գրասենյակը (Վրաստան) և հայկական բաժանմունքը 2008 թ.-ից իրականացնում են «Հարավային Կովկասում (Հայաստան, Ադրբեջանի, Վրաստան) ընձառյուծների պահպանություն» ծրագիրը: Այն ավարտվում է 2010 թ-ին: Ծրագրին բյուջեն կազմում է 72,1 հազար CHF:

Ծրագրի նպատակն է դրական միտումների պահպանումն ու ապահովումը՝ անհետացման եզրին գտնվող ընձառյուծների պոպուլյացիայի համար:

Վայրի բնության համաշխարհային հիմնադրամը (WWF) աշխարհում խոշորագույն բարեգործական կազմակերպություններից է, որը հիմնադրվել է 1961 թ.-ին։ Հիմնադրամի ավելի քան հինգ հազար աշխատակից կա ավելի քան հարյուր երկրում։ Յուրաքանչյուր տարի WWF-ն իրագործում է ավելի քան 1200 բնապահպանական նախագիծ՝ միլիոնավոր մարդկանց ուշադրությունը հրավիրելով շրջակա միջավայրի պաշտպանության խնդիրներին և դրանց լուծմանը։

WWF-ի գրասենյակը Երևանում հիմնվել է 2001 թ.-ին, իսկ 2006 թ.-ից գործում է որպես WWF-ի հայկական մասնաճյուղ։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։