478.85
+0.03
558.1
+0.51
7.99
-0.15
+23
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի ԱՕԿ-ը պաշտոնապես հայտարարել է Բաքվում կայանալիք ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը մասնակցելուց հրաժարվելու մասին
19:31
18 Մարտի 2010

Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականը չի մասնակցի ապրիլի 13-18-ը Բաքվում կայանալիք Եվրոպայի առաջնությանը, քանի որ այն վարկանիշային չէ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությանը: 

«Երևանում Աշխարհի գավաթի ժամանակ հաջող ելույթից հետո Հայաստանը պատրաստվում է Աշխարհի առաջնությանը, որը տեղի կունենա Մոսկվայում և վարկանիշային կլինի: Օլիմպիական կոմիտեի ռազմավարությունը վարկանիշային առաջնություններում արժանի ելույթ ունենալն է, որը թույլ կտա մեծ թվով մարզիկների մասնակցել Օլիմպիական խաղերին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Միաժամանակ, ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, Հայաստանի բռնցքամարտի պատանեկան հավաքականը ապրիլի 23-ից մինչև մայիսի 1-ը կմասնակցի Բաքվում կայանալիք առաջնությանը, քանի որ այն վարկանիշային է: Այնտեղ կխաղարկվեն Սինգապուրի Օլիմպիական խաղերի ուղեգրերը:

Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը նախօրեին հայտնեց, որ հայկական հավաքականը չի մեկնի Բաքու, քանի Հայաստանի ԱՕԿ-ը նախընտրեց, որպեսզի մարզիկներն ավելի լավ պատրաստվեն աշխարհի առաջնությանը, որը տեղի կունենա Մոսկվայում սեպտեմբերի 6-12-ը:

Ջուլֆալակյանի խոսքերով՝ տվյալ պահին ազգային թիմը ուսումնամարզական հավաք է անցկացնում Երևանում, որը կավարտվի մարտի 20-ին: Եվս մեկ հավաք կանցկացվի մարտի 31-ից մինչև ապրիլի 14-ը Ծաղկաձորում, իսկ հունիսի 3-6-ը հավաքականը կմասնակցի Թբիլիսիում անցկացվելիք միջազգային առաջնությանը:

Փետրվարին Երևանում անցկացվեց հունահռոմեական ըմբշամարտի Աշխարհի առաջնությունը, որին չմասնակցեց Ադրբեջանի հավաքականը: Այդ երկրի ըմբշամարտի ֆեդերացիան իր հրաժարականը բացատրեց Բաքվի Եվրոպայի առաջնությանը նախապատրաստությամբ:

Նախկինում Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ Ռազմիկ Ստեփանյանը հայտնել էր, որ Հայաստանի ըմբշամարտի հավաքականի՝ 2007թ. Բաքվում կայացած աշխարհի առաջնությանը մասնակցելուց հետո «սառույցը շարժվել» է, և այսօր երկու երկրների օլիմպիական կոմիտեների միջև խնդիրներ չկան, իսկ նրանց հարաբերությունները կառուցվում են օլիմպիական սկզբունքների հիման վրա: --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: