480.92
+0.18
511.51
-0.14
7.54
+0.06
+1
Եղանակը Երևանում
Հայ
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Կիրիլ Պատրիարքը կոչ արեցին եկեղեցու սպասավորներին զորացնել ջանքերը քրիստոնեական հավատքի տարածման գործում
19:06
18 Մարտի 2010

Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսը և Մոսկվայի ու Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլ Առաջինը ստորագրեցին համատեղ հայտարարություն, որտեղ կոչ են արել եկեղեցիների սպասավորներին համաշխարհայնացման պայմաններում զորացնել ջանքերը քրիստոնեական հավատքի և արժեքների տարածման գործում:

«Ի պատասխան ներկա աշխարհում տարածվող կրոնական նոր հոսանքների` անհրաժեշտ ենք համարում իրականացնել համատեղ միջոցառումներ և ծրագրեր` կանխարգելու քայքայիչ աղանդների և կեղծ կրոնական կազմակերպությունների վնասակար գործունեությունը»,- ասվում է հայտարարության մեջ:

Հայտարարության մեջ նշվում է, որ Հայ Առաքելական Եկեղեցու և Ռուս Ուղղափառ Եկեղեցու համար կարևոր են միջքրիստոնեական և միջկրոնական հարաբերությունները: «Միայն աշխարհի ավանդական բոլոր կրոնների ներկայացուցիչների համատեղ ջանքերով մենք կարող կլինենք պաշտպանել հավատքի կարևորությունը մարդու հասարակական և անհատական կյանքում»,- ընդգծվում է փաստաթղթում:

Երկու եկեղեցիների ղեկավարները հաստատել են իրենց պատրաստակամությունը զարգացնելու ԱՊՀ և Մերձբալթյան երկրների միջկրոնական խորհրդի աշխատանքները, ինչպես նաև շարունակելու տարածաշրջանի հոգևոր պետերի եռակողմ և քառակողմ հանդիպումները` հանուն խաղաղության և Կովկասի երկրների բարօր կյանքի:

Փաստաթղթում նշվում է, որ Պատրիարք Կիրիլ Ա-ն իր և Կովկասի մուսուլմանների առաջնորդ Շեյխ Ուլ Իսլամ Ալլահ Շյուքուր Փաշազադեի անունից հրավիրել է Գարեգին Բ Կաթողիկոսին` մասնակցելու Բաքվում 2010 թ. ապրիլի 26-27-ը կայանալիք կրոնական առաջնորդների գագաթաժողովին:

«Մենք մեծ նշանակություն ենք տալիս երկու Եկեղեցիների Պատրիարքական Աթոռներին կից գործող եկեղեցական ներկայացուցչությունների գործունեությանը, որոնք կոչված են օժանդակելու Եկեղեցիների միջեւ հաղորդակցության զարգացմանը:  Ի դեմս Ռուսաստանի և Նոր Նախիջեւանի հայոց թեմի առաջնորդի` Ամենայն Հայոց Կաթողիկոսն ունի իր ներկայացուցիչը Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարքի մոտ: Երևանում նոր ռուսական ուղղափառ եկեղեցու կառուցումը պայմաններ է ստեղծում, որ Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարքն իր ներկայացուցիչն ունենա Ամենայն Հայոց Կաթողիկոսի մոտ»,- ասվում է հայտարարության մեջ:

«Մեր Եկեղեցիները շարունակելու են երկկողմ աստվածաբանական քննարկումներն ու երկխոսությունները հովվական և աստվածաբանական հարցերի շուրջ, համագործակցելու են երիտասարդների կրթության և քրիստոնեական դաստիարակության բնագավառում, միմյանց օգնելու են երիտասարդ հոգեւորականների պատրաստության գործում, ովքեր կարող կլինեն պատասխաններ տալու ժամանակակից կյանքի գերխնդիրներին»,- ասվում է փաստաթղթում:

Հայտարարության մեջ նշվում է, որ երկու եկեղեցիների համար համագործակցության կարևոր ոլորտ է սոցիալական գործունեությունը. բանակի և քրեակատարողական հիմնարկներում հոգևոր սպասավորությունը, գործունեությունը բարեսիրական և հիվանդախնամ հաստատություններում ու վերականգնողական կենտրոններում:--0--

 

 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները: