478.2
-0.31
559.83
-1.08
8.05
+0.02
+28
Եղանակը Երևանում
Հայ
Եկեղեցին չպետք է զբաղվի քաղաքականությամբ. Կիրիլ Պատրիարք
18:48
18 Մարտի 2010

Եկեղեցին չպետք է զբաղվի քաղաքականությամբ, հինգշաբթի ասաց Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքը Երևանի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ հանդիպման ընթացքում։

«Եկեղեցին ոչ միայն չի կարող ստեղծել իր քաղաքական կուսակցությունն, այլև չի կարող սատարել որևէ կուսակցության։ Եկեղեցին պետք է հեռու մնա քաղաքական բազմակարծությունից, այն պետք է դառնա ժողովրդի կյանքի հիմնարար արժեքների առաջնորդողը»,- նշեց նա։

«Եկեղեցու խնդիրներից մեկը միաբանելն է։ Քաղաքական բազմակարծությունը եկեղեցական գաղափար չէ։ Սրանք բոլորը խաղալիքներ են, պահի նորաձևություն»,- ավելացրեց Պատրիարքն` ընդգծելով, որ ինչ-որ մեկը պետք է մտածի կուսակցություններից բարձր միաբանության մասին, և որ ինչ-որ տեղ մարդիկ պետք է զգան իրենց միաբանությունը։

«Իսկ «Х» ժամին, իսկ որևէ մեկը ապահովագրված չէ «Х» ժամից, որն իր մեջ կարող է մարտահրավեր կրել հենց հասարակության, պետության և ժողովրդի գոյության համար, այդ տարածությունը և կգործի լիարժեքորեն որպես միաբանող ուժ։ Այդպես է եղել ինչպես ռուս ժողովրդի, այնպես էլ հայ ժողովրդի պատմության մեջ»,- նշեց նա։

Իր ելույթում Կիրիլ Պատրիարքն անդրադարձավ նաև ՌՈՒԵ առաքելությանը Ռուսաստանի միասնական հոգևոր տարածության պահպանության վերաբերյալ։

«Ռուս Ուղղափառ Եկեղեցին, շնորհիվ Աստծո ողորմածության, չբաժանվեց 90-ականների քաղաքական իրադարձությունների արդյունքում։ Եվ նա պատասխանատվություն է կրում Սուրբ Ռուսիո միասնական հոգևոր տարածության պահպանության համար, այն նույն Ռուսիո, որը դուրս է եկել Կիևյան մկրտության  ավազանից»,- նշեց նա։

Պատրիարքն ավելացրեց, որ միասնական հոգևոր տարածությունը որևէ կապ չունի քաղաքական աշխարհագրության հետ, կարող է համընկնել քաղաքական սահմանների հետ, և կարող է չհամընկնել։

Որպես օրինակ նա բերեց Հայ Առաքելական Եկեղեցին, որի հոգևոր տարածությունը չի սահմանափակվում միայն Հայաստանով, այլ միաբանում է ողջ աշխարհի հայությանը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: