484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+11
Եղանակը Երևանում
Հայ
Էրդողանի հայտարարությունները՝ հայերին արտաքսելու վերաբերյալ, անընդունելի են. ՀՀ ԱԳՆ ղեկավար
14:18
18 Մարտի 2010

Թուրք վարչապետի հայտարարությունները՝ Թուրքիայից հայությանը արտաքսելու վերաբերյալ, անընդունելի են և չեն նպաստում հայ-թուրքական երկխոսության զարգացմանը, հինգշաբթի հայտարարեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Սլովակիայի արտգործնախարար Միրոսլավ Լայչեկի հետ հանդիպման ընթացքում։

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը BBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում սպառնացել է արտաքսել Թուրքիայի տարածքում անօրինական բնակվող բոլոր հայերին։ Ըստ նրա, ներկայում Թուրքիայում բնակվում է շուրջ 170 հազար մարդ, որոնցից միայն 70 հազարն են Թուրքիայի քաղաքացիներ։

Ինչպես նշեց հայ նախարարը, այդ թեման լուրջ բանավեճեր է առաջացրել հենց  Թուրքիայում, և շատերը չեն հասկանում, թե ինչպես կարող էր նման հայտարարություն արվել։

«Ես այսօր թուրքական թերթում կարդացի մի հոդված, որում հարց է բարձրացվում, թե ով կարող էր խորհուրդ տալ, որ նման խոսք ասվեր։ Բայց, ցավոք, նմանատիպ հայտարարություններն առաջին անգամ չեն արվում և հանգեցնում են միանգամայն բացասական հետևանքների»,- ասաց Նալբանդյանը։

Ինչպես նշեց նախարարը, նման հայտարարություններից էին սկսվում 1915 թվականի՝ Հայոց ցեղասպանության հետ կապված իրադարձությունները, «հայերի արտաքսման մասին նմանատիպ հայտարարություններ էին հնչում նաև Ադրբեջանում Սումգայիթի և Բաքվի կամ Ադրբեջանի այլ բնակավայրերում կոտորածների ժամանակ, և ինչի դա հանգեցրեց...»

Նալբանդյանը միաժամանակ հույս հայտնեց, որ Թուրքիայում առավել իրատեսական մոտեցում կունենան և կլսեն այն, ինչ ասում են միջազգային հանրությունն ու աշխարհի գրեթե բոլոր ժողովուրդներն այն մասին, որ «պետք է առաջ ընթանալ առանց նախապայմանների, առանց շանտաժի, առանց սպառնալիքների, առանց սադրանքների»:

«Անհրաժեշտ է առաջ շարժվել և կատարել այն համաձայնագրերն ու պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել երկու կողմերում, ոչ թե սպառնալ Հայաստանին, այլ երկրներին, շանտաժի ենթարկել։ Սա այն ճանապարհը չէ, որով կարելի է գործել քաղաքակիրթ աշխարհում»,- ասաց Նալբանդյանը։

Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանան երկու երկրների խորհրդարանների կողմից:

Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: