485.92
+0.24
514.49
-2.52
8.16
-0.01
-9
Եղանակը Երևանում
Հայ
Պատրիարք Կիրիլն օծել է Երևանում կառուցվող տաճարի հիմնաքարը
14:06
18 Մարտի 2010

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլն Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ Կաթողիկոսի ներկայությամբ հինգշաբթի օծել է Հայաստանի մայրաքաղաքում կառուցվող եկեղեցու հիմնաքարը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստիի» թղթակիցը:

Արարողությանը մասնակցել են Հայ Առաքելական եկեղեցու հոգևորականությունը, քաղաքական, հասարակական և մշակույթի մի շարք գործիչներ, ինչպես նաև ՀՀ-ում ՌԴ դեսպանը: «Այսօր մենք օծեցին Երևանում նոր ուղղափառ եկեղեցու հիմնաքարը, որին կից գտնվելու է նաև Հայաստանում Ռուս Ուղղափառ եկեղեցու ներկայացուցչությունը», - ասել է Պատրիարք Կիրիլը:

Նա հիշեցրել է, որ Երևանում Ռուս Ուղղափառ եկեղեցու և Մոսկվայում Հայ Առաքելական եկեղեցու շինարարության մասին որոշումը ընդունվել է դեռ նախորդ Պատրիարք՝ Ալեքսիյ Երկրորդի և Հայ Առաքելական եկեղեցու Հովվապետ Գարեգին Երկրորդի հանդիպման ժամանակ:

«Այսօրվա դրությամբ գրեթե ավարտվել է Մոսկվայում հայկական եկեղեցու կառուցումը», - նշել է Պատրիարք Կիրիլը: Հսկայական եկեղեցին գտնվում է Օլիմպիյսկի մարզահամալիրից ոչ հեռու: Ռուս Ուղղափառ եկեղեցու առաջնորդը հատկանշական է համարել նաև այն, որ երկու եկեղեցիներն էլ նույն անունն են  կրելու՝ Սուրբ Խաչ:

Հայաստանում, Ռուսաստանում, ինչպես նաև հետխորհրդային տարածքի այլ երկրներում կառուցվող եկեղեցիները, Պատրիարք Կիրիլի խոսքերով, նոր դարաշրջանի, Աստծուն ապավինելու վառ վկայությունն են:

«Աստված տա, որ այս սուրբ եկեղեցում իրականացվեն անարյուն զոհաբերություններ, իսկ հավատացյալներն իրենց աղոթքներում ստանան սփոփանք և մխիթարանք», - ասել է Պատրիարք Կիրիլը՝ օծելով Երևանի Մայր տաճարը:

Նա ցանկացել է, որպեսզի այդ եկեղեցին դառնա «մեր ժողովուրդների միջև բարեկամության կենդանի հոգևոր հուշարձանը»:

Պատրիարքը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին, նրա եղբայր՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Սերժ Աբրահամյանին, ովքեր իրենց վրա են վերցրել եկեղեցու շինարարության ծախսերը, ինչպես նաև Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին, Ռուսաստանի դեսպանատանը, Հայաստանի իշխանություններին և «բարեպաշտ ժողովրդին»:

«Այստեղ գլխավոր դերը խաղում են Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդի օրհնությունն ու նրա աջակցությունը այս նախագծին», - ավելացրել է Ռուս Ուղղափառ եկեղեցու առաջնորդը:

Սուրբ Խաչ եկեղեցուց մինչև քաղաքակի կենտրոնը ընդամենը 10-15 րոպե է: Կառուցման  որտեղ, տեղի բնակիչների խոսքերով, պետք է էլիտար թաղամաս կառուցվի: Տաճարի մերձակայքում գտնվում է Ադմիրալ Իսակովի պողոտան:

Նախագծի հեղինակն ու տաճարի գլխավոր ճարտարապետն է Ե. Ն. Գուրովան: Եկեղեցին կկառուցվի ռուսական ոճով:

Հիմնարկեքի արարողությանը ներկա էին տասնյակ հավատացյալներ, Եկեղեցիների առաջնորդներին դիմավորում էին բազմաթիվ դպրոցականներ՝ Ռուսաստանի և Հայաստանի դրոշակները ձեռքներին:

Երևանում բնակվում է շուրջ 7 հազար ռուսալեզու բնակիչ, իսկ Հայաստանում ընդհանուր առմամբ բնակվում է 15 հազար:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը:
20:13
10 Հունվարի 2017
ԿԽՄԿ–ն պատրաստ է օգնել Հայաստանի կողմից ադրբեջանցի զինծառայողի մարմնի փոխանցման հարցում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ ադրբեջանցի զինծառայողի մարմինը Բաքվին փոխանցելու հարցի շուրջ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը երեքշաբթի տեղեկացրեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը։
18:03
01 Հունվարի 2017
Լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժայի լիազորությունների ժամկետը. նրան կփոխարինի քարտուղարի տեղակալը
Նախօրեին լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի լիազորությունների ժամկետը։
11:23
26 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առավոտյան աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:
11:33
22 Դեկտեմբերի 2016
Դեռ հարցական է, թե ովքեր կլինեն ՀՀԿ նախագահի տեղակալները
Այսօր ՀՀԿ-ն ԳՄ նիստ հրավիրելու է, բայց խորհրդի նիստ այդպես էլ չի հրավիրելու:
11:59
21 Դեկտեմբերի 2016
Հովիկ Աբրահամյանը չի ներառվի ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին եռյակում. թերթ
ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին երեք հորիզոնականներում չի լինելու նախկին վարչապետ, ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանի անունը:
11:13
21 Դեկտեմբերի 2016
Իրանի նախագահը ժամանել է Հայաստան
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով չորեքշաբթի Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանին:
13:19
20 Դեկտեմբերի 2016
ՀՀ պաշտպանության նախկին նախարարը հայտարարել է մեծ քաղաքականություն մտնելու մասին
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի Facebook-ի իր նորաստեղծ էջում գրել է քաղաքականություն մտնելու մասին։
12:27
20 Դեկտեմբերի 2016
Լավրովը նշել է Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության նպատակը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովի սպանության նպատակը Մոսկվայի և Անկարայի հարաբերությունների խաթարումն է։