478.62
+0.08
550.51
-1.2
8.1
+0.01
+29
Եղանակը Երևանում
Հայ
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը բարձր է գնահատել ՀԱՊԿ-ում Հայաստանի դերն ու նշանակությունը
13:00
18 Մարտի 2010

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան բարձր է գնահատել ՀԱՊԿ-ում Հայաստանի դերն ու նշանակությունը:

Ռուսաստանում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանի հետ հանդիպման ընթացքում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ընդգծել է Հայաստանի նախագահության ընթացքում արձանագրված արդյունքները, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Բորդյուժան դեսպանին ներկայացրել է ՀԱՊԿ գործունեության հիմնական ուղղությունները, տեղեկացրել կազմակերպության  առաջնային խնդիրների և իրականացվելիք ծրագրերի  մասին։

ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը համոզմունք է հայտնել, որ քաղաքական գործչի և դիվանագետի անցած երկարամյա ուղին և ձեռք բերած փորձը կօգնեն Եսայանին պատասխանատու աշխատանքում և կնպաստեն հայ-ռուսական հարաբերությունների հետագա զարգացմանը և ամրապնդմանը։

Դեսպանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Հայաստանին հասցեագրված ջերմ խոսքերի համար և հայտնել, որ մեծ ուշադրությամբ հետևում է ՀԱՊ կազմակերպության գործունեությանը և գոհունակությամբ նշել է, որ  վերջին ժամանակահատվածում ՀԱՊԿ շրջանակներում արվել է լուրջ աշխատանք, մասնավորապես, կարեւորելով ՀԱՊԿ անդամ-պետությունների կողմից արագ արձագանքման հավաքական ուժերի ստեղծման համաձայնագրի ստորագրումը:

Դեսպան Եսայանը բարձր է գնահատել Նիկոլայ Բորդյուժայի ակտիվ և օպերատիվ աշխատանքը ու անձնական ներդրումը ՀԱՊԿ-ում և շնորհավորել է գլխավոր քարտուղարին վերջերս ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից Հայաստանի պետական բարձր պարգևով` Պատվո շքանշանով պարգևատրվելու կապակցությամբ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև երկկողմ և բազմակողմ համագործակցությանն առնչվող երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: