484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+25
Եղանակը Երևանում
Հայ
Մարտի 25-ին Հայաստանում մեկնարկում է կարճամետրաժ թուրքական ֆիլմերի «23,5» երկրորդ փառատոնը
17:23
17 Մարտի 2010

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Մարտի 25-ին Հայաստանում մեկնարկում է կարճամետրաժ թուրքական ֆիլմերի «23,5» երկրորդ փառատոնը, երեքշաբթի հայտնեց Խաղաղապահ նախաձեռնությունների կովկասյան կենտրոնի նախագահ Գեորգի Վանյանը:  

«Մարտի 25-ին Հայաստանում մեկնարկում է «23,5» երկրորդ փառատոնը, որի ընթացքում կկայանա առաջին փառատոնի հաղթողին մրցանակի շնորհումը»,- ասաց Վանյանը՝ նշելով, որ միջոցառումը կլուսաբանեն յոթ լրագրողներ թուրքական առաջատար ԶԼՄ-ներից: :   

Ըստ նրա` փառատոնը բաղկացած կլինի 2 փուլից, մարտի 25-27-ին փառատոնը կանցկացվի Երևանում, իսկ մինչև տարեվերջ հայտավորված ֆիլմերը կներկայացվեն ՀՀ մարզերում:

«Մենք 77 հայտ ենք ստացել, որից մրցութային ծրագրին մասնակցելու համար ընտրել ենք 10-ը»,- ասաց նա՝ նշելով, որ ֆիլմերի ընդհանուր տևողությունը 1 ժամ 11 րոպե է:
 
Նրա խոսքով՝ փառատոնի միակ մրցանակը «Հեռուստադիտողի համակրանք» մրցանակն է:

Փառատոնին ողջույնի խոսքով հանդես կգան Հայաստանում մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Չարլզ Լոնսդեյլն ու «Հրանտ Դինք» միջազգային հիմնադրամի ներկայացուցիչ, թուրքական «Ագոս» շաբաթաթերթի լրագրող Արիս Նալչին:

Փառատոնը կազմակերպում է Խաղաղապահ նախաձեռնությունների կովկասյան կենտրոնը Մեծ Բրիտանիայի դեսպանատան աջակցությամբ Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև «Քայլ դեպի երկխոսություն» ծրագրի շրջանակներում: Փառատոնի բյուջեն 5,9 մլն դրամ է ($15 հազար): -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում: