478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+22
Եղանակը Երևանում
Հայ
Մեզ ավելի թույլ դարձնող խնդիրները ծագում են այնտեղ, որտեղ չկա բարեկամություն և փոխգործակցություն. Կիրիլ Պատրիարք
17:22
17 Մարտի 2010

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Մեզ ավելի թույլ դարձնող խնդիրները ծագում են այնտեղ, որտեղ չկա բարեկամություն և փոխգործակցություն, չորեքշաբթի Երևանում ասաց Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքը Ռուսաստանի պաշտպանության նախարարության 21-րդ դպրոցի աշակերտների հետ հանդիպման ժամանակ։

«Մարդկանց միջև բարի հարաբերությունները մեր ընդհանուր բարգավաճման գրավականն են։ Այնտեղ, որտեղ չկա բարեկամություն և փոխգործակցություն, տարբեր խնդիրներ են ծագում, որոնք մեզ ավելի թույլ են դարձնում»,- ասաց նա։

Կիրիլը կոչ արեց աշակերտներին միշտ սրտում սեր պահել դեպի այն ժողովուրդը, ում հետ նրանք ապրում են։

Պատրիարքը նշեց նաև բարիք գործելու անհրաժետությունը, որքան էլ դա դժվար լինի՝ նշելով, որ հենց բարի գործերն են ձևավորում ժողովրդի կամ ազգի դեմքը։

«Դժվար է բարիք գործել, որովհետև երբ բարիք ես գործում, դու տալիս ես քո մի մասնիկը։ Իսկ տալն ավելի դժվար է, քան ստանալը։ Բայց եթե մարդը սովորում է բարի գործելուն, ապա նա բարի մարդ է դառնում, իսկ բարի մարդը մագնիսի պես իրեն է ձգում այլ մարդկանց»,- ասաց նա։
 
Պատրիարքը կոչ արեց երեխաներին չվախենալ կյանքի բարդություններից, այլ վախենալ ծուլությունից և անգործությունից։ «Ծուլությունն ու անգործությունը մարդու ամենասարսափելի թշնամիներն են»,- ընդգծեց նա։

Ռուս Ուղղափառ Եկեղեցու առաջնորդն ավելացրեց, որ ամենակարևորն այն է, թե ինչ է մարդն անում իր կյանքում՝ սկսած մանկությունից և մինչև իր վախճանը՝ կառուցում է ինքն իրեն, ձևավորում իր անձը։

Այս կապակցությամբ նա նշեց, որ մարդը պետք է իր վրա աշխատելու հմտություններ ունենա, որոնք սկսում են ձևավորվել, նախևառաջ, կյանքի դպրոցական տարիներին։

«Սեփական անձի վրա աշխատանքը ջանք է պահանջում։ Եթե չկան ջանքեր, չկա նաև աճ։ Մարդն աճում է միայն այն դեպքում, երբ ջանք է գործադրում»,- նշեց նա։

Կիրիլ Պատրիարքը հիշեց, որ իր պատանեկության տարիներին, երբ ինքը սովորում էր դպրոցում և պատրաստվում էր ավարտական քննությունների, իրեն գայթակղել էր պարապմունքների փոխարեն ուրախ ժամանակ անցկացնելը, բայց նա զսպեց իրեն...

«Դա իմ պարտությունը կլիներ, հավանաբար, կազդեր իմ ողջ կյանքի վրա, և ես այնուհետև կյանքում ոչինչ չէի կարողանա անել»,- ասաց նա։

Իր հերթին Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսը նշեց, որ դպրոցի այցելությունն ընդգրկվել է այցի ծրագրում Կիրիլ Պատրիարքի հորդորով։ «Սա ևս մեկ անգամ վկայում է այն մասին, թե ինչ մեծ ուշադրություն է դարձնում Պատրիարքը երիտասարդ սերնդի կրթմանը»,- ասաց նա։

Այցի ավարտին Կիրիլ Պատրիարքը գրքեր նվիրեց դպրոցին, իսկ Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ սրբապատկեր։ Իր հերթին դպրոցի աշակերտները երկու Եկեղեցիների առաջնորդներին նվիրեցին իրենց ձեռքով արված նկարներ։

ՌԴ ՊՆ թիվ 21 հանրակրթական դպրոցը բացվել է Երևանում 1994 թվականի սեպտեմբերի 1-ին՝ ՌԴ ԶՈՒ ռազմական կառավարման խմբին առընթեր,  Ռուսաստանի պաշտպանության նախարարության կողմից Հայաստանի տարածքում ՌԴ ԶՈՒ զինծառայողների երեխաներին կրթելու համար։ 2006 թվականի նոյեմբերին ատեստավորման արդյունքով դպրոցը ստացել է ՌԴ պետական հավատարմագրում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: