486.36
+0.03
522.35
+0.57
8.22
+0.03
-7
Եղանակը Երևանում
Հայ
Հայերը ցեղասպանությանը դիմացան հավատքի շնորհիվ, վստահ է Կիրիլ պատրիարքը
15:10
17 Մարտի 2010

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Հայերը Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած ցեղասպանությանը կարողացան դիմանալ հավատքի շնորհիվ, ասաց Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելելուց հետո՝ դիմելով Երևանի Աստվածածնի տաճարում հավաքված հարյուրավոր հավատացյալներին։  

«Եթե չլիներ հավատքը, քրիստոնեությունը, ապա, հավանաբար, հայ ժողովրդից ոչինչ չէր մնա»,- նշեց ՌՈՒԵ առաջնորդը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Նա հիշեցրեց, որ ռուս ժողովուրդը 20-րդ դարում նույնպես ռեպրեսիաների ծանր ժամանակներ վերապրեց, և հայտնի չէ, թե ինչ կլիներ ժողովրդի հետ, «եթե չլիներ ուղղափառ հավատքը»։

«Ցեղասպանության զոհերի հուշահամալիր կատարած այցելությունն ինձ հիշեցրեց սփյուռքի ներկայացուցիչների ողբերգական ճակատագիրը։ Փառք Աստծուն, որ մեր ժողովուրդներն ապրում են սփյուռքում այն պայմաններում, որոնք չեն սպառնում նրանց գոյությանը»,- ընդգծեց Կիրիլ Պատրիարքը։

Ըստ նրա, Հայաստանում առկա են ռուսաց լեզվի, ռուսական մշակույթի ուսումնասիրման բոլոր հնարավորությունները, գործում են ռուսական դպրոցներ և հայկական դպրոցներ, որտեղ դասավանդում են ռուսաց լեզու, գործում է նաև Սլավոնական համալսարանը։

Հայաստանում այցով գտնվող Կիրիլ Պատրիարքը չորեքշաբթի հարգանքի տուրք մատուցեց Օսմանյան կայսրությունում 1915 թվականին հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին՝ ծաղկեպսակ դնելով Երևանի Ծիծեռնակաբերդ հուշահամալիրում։

Հուշահամալիրը կառուցվել է 1967 թվականին՝ Երևանի Ծիծեռնակաբերդի բլուրում։ Այն տեսանելի է մայրաքաղաքի շատ անկյուններից։ Հուշահամալիրի կենտրոնում անմար կրակն է, որի վրա կոնաձև վեր են հառնում 12 բազալտե սյուներ։ Սյուների քանակը  համապատասխանում է այն վիլայեթների թվաքանակին, որտեղ Օսմանյան կայսրության օրոք տեղի են ունեցել հայերի ջարդերը։

Կողքին գտնվում է 40 մետրանոց սրաձող կոթողը, որը խորհրդանշում է Հայաստանի վերածնունդը։ Հուշահամալիրի կենտրոնական հատված տանող ծառուղու երկայնքով տեղադրված է 100 մետրանոց բազալտե հուշապատը, որի վրա գրված են տուժած տարածքների, քաղաքների և այն բնակավայրերի անվանումները, որտեղ հայերը դիմադրություն են ցույց տվել թուրքերին։

1995թ. հուշահամալիրի հարևանությամբ ստեղծվել է ցեղասպանության պատմության թանգարանը, որտեղ ցուցադրված են այդ ողբերգության մասին պատմող լուսանկարներ, փաստաթղթեր և այլ վկայություններ։

Կողքին գտնվում է Հիշատակի ծառուղին, որտեղ հուշահամալիրի օտարերկրյա այցելուները՝ հասարակական և կրոնական գործիչներն արծաթափայլ եղևնիներ են տնկում ցեղասպանության զոհերի հիշատակին։  Կիրիլ Պատրիարքն այցելեց թանգարան և եղևնի տնկեց։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:25
24 Հունվարի 2017
Ռուսաստանն ու Հայաստանը պայմանավորվածություն են ձեռք բերել ներքին անձնագրերով քաղաքացիների փոխայցելությունների շուրջ
ՌԴ քաղաքացիները կարող են Հայաստան այցելել ներքին անձնագրերով։
17:01
24 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը` ՌԴ վարչապետին. «Եկել ենք նոր առաջարկներով, որոնք թույլ կտան դիվերսիֆիկացնել և ընդլայնել մեր համագործակցությունը»
Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հրավերով Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը երկօրյա պաշտոնական այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում:
13:33
24 Հունվարի 2017
Հովիկ Աբրահամյանը հաստատել է ՀՀԿ–ի շարքերը լքելու մտադրությունը
Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հաստատեց, որ հեռանում է ՀՀԿ–ից:
12:44
24 Հունվարի 2017
Հայաստանի և Ռուսաստանի վարչապետները կքննարկեն ինտեգրացիոն համագործակցությունը ԵՏՄ-ի շրջանակում
Հայաստանի և Ռուսաստանի վարչապետներ Կարեն Կարապետյանը և Դմիտրի Մեդվեդևը երեքշաբթի կհանդիպեն Մոսկվայում:
01:14
24 Հունվարի 2017
ԱՄՆ–ն դուրս է գալիս Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերությունից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերության (ԱԽԳ) համաձայնագրից ԱՄՆ–ի դուրս գալու մասին:
20:51
23 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը շնորհավորել է Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորել է հայազգի Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական խոշորագույն նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին: