486.66
-0.08
513.23
+1.81
8.4
-0.01
-3
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի ավելի քան 39 հազար դպրոցական կմասնակցի «Կենգուրու» մաթեմատիկական մրցույթին
10:38
17 Մարտի 2010

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի 902 դպրոցի ավելի քան 39 հազար հայ դպրոցական կմասնակցի «Կենգուրու 2010» մաթեմատիկական մրցույթին, որը տեղի կունենա մարտի 18-ին հանրապետության բոլոր մարզերում:

««Կենգուրուն» տարեցտարի լայն մասնակցություն է ստանում Հայաստանում, և այսօր կարելի է վստահությամբ ասել, որ «Կենգուրուն» վերածվել է նոր մանկական կրթական շարժման», - ասվում է մրցույթի կազմակերպիչ «Այբ» կրթական հիմնադրամի կողմից տարածած տեղեկատվության մեջ:

Նախորդ տարի մրցույթն առաջին անգամ էր անցկացվում Հայաստանում, մրցույթին մասնակցում էր ավելի քան 36 հազար աշակերտ՝ 570 դպրոցից:

«Այս տարի մասնակից դպրոցների և մասնակից աշակերտների հետ կապված բոլոր կանխատեսումներն ավելի քան արդարացրեցին իրենց», - նշում են մրցույթի կազմակերպիչները:

Մրցույթի գլխավոր հովանավորն է ՎՏԲ Հայաստան բանկ ՓԲԸ-ն։

«Կենգուրուն» տրամաբանական և բավականին հետաքրքրաշարժ խնդիրներից կազմված մրցույթ է, որն ամեն տարի նույն օրն անցկացվում է մոտ 50 երկրում` ավելի քան 5 միլիոն դպրոցականի մասնակցությամբ:

«Կենգուրու» մրցույթն անցկացվում է անմիջականորեն դպրոցներում` երեխաների համար հարազատ միջավայրում, և մասնակցության նախապայմաններ չկան: Երեխաներից չի պահանջվում դպրոցական ծրագրի, բանաձևերի փայլուն իմացություն կամ միայն գերազանց գնահատականներ մաթեմատիկայից: Փոխարենը` «Կենգուրու»-ի խաղային ոճով կազմված խնդիրները դուր են գալիս տարբեր առաջադիմություններով երեխաներին: Մրցույթը դպրոցականների շրջանում մեծ մասսայականություն է վայելում նաև շնորհիվ մասնակիցների տարիքային լայն խմբերի:

Առաջին անգամ «Կենգուրու» մրցույթը կազմակերպվել է 1991 թվականին Փարիզում, իսկ 1994 թվականից այն ստացել է միջազգային մրցույթի կարգավիճակ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։