478.38
-0.01
573.43
+2.18
8.23
-0.08
+22
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը կներկայացվի «Շանհայ-2010» ցուցահանդեսին «Միտքն ու ժամանակը» կարգախոսի ներքո
18:13
16 Մարտի 2010

Հայաստանը կներկայացվի «Շանհայ-2010» ցուցահանդեսին «Միտքն ու ժամանակը» կարգախոսի ներքո, որի շրջանակներում փորձ կարվի պատկերելու «Աշխարհի քաղաք» հայեցակարգը, ասաց «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոբերտ Հարությունյանը՝ պատասխանելով «Նովոստի-Արմենիա» գործակալության հարցին:

«Հիմնական գաղափարը պատմական հայկական ճարտարապետական միտքն ու աշխարհում թողած դրա հետքը ներկայացնելն է: Սակայն, հաշվի առնելով, որ հաճախ ճարտարապետական հուշարձանները քանդվել են, մենք փորձում ենք  ներկայացնել, թե ինչպես ապագայում կարող է գոյություն ունենալ Աշխարհի քաղաքը համերաշխության մթնոլորտում»,- երեքշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ասաց նա:

Հարությունյանի խոսքերով, չինական կողմի կազմակերպիչները արդեն հայկական հայեցակարգն առանձնացրել են որպես շատ հետաքրքիր, և բոլոր մասնակիցներին միայն Հայաստանն է դինամիկ կերպով տաղավարը փոխելու իրավունք ստացել ցուցահանդեսի ողջ ընթացքում՝ ավելացնելով առանձին թաղամասեր և մտցնելով որոշակի փոփոխություններ:

Հարությունյանը հայտնեց նաև, որ Շանհայի ցուցահանդեսը աննախադեպ է, քանի որ դրան մասնակցում են ոչ թե առանձին կազմակերպություններ, այլ երկրներ, և այս տարի սպասվում է շուրջ 100 մլն այցելու և շուրջ 200 մասնակից-երկիր:

Նա նշեց, որ Հայաստանը կներկայացվի սեփական տաղավարով «Բարեկարգ քաղաք, բարեհաջող կյանք» ընդհանուր կարգախոսի համատեքստում:

«Այս կարգախոսը ենթադրում է երկրների կողմից այն պատկերացումը, թե ինչպես են նրանք տեսնում բարեկեցիկ կյանքի ապահովումը ապագայի քաղաքում»,- պարզաբանեց նա:

Գործակալության տնօրենը նշեց նաև, որ մշակված է հայկական տաղավարի օն-լայն տարբերակը, որը մատչելի կլինի ցուցահանդեսի գործելու կես տարում՝ մայիսի 1-ից մինչև հոկտեմբերի վերջը:

«Այցելուներին օն-լայն ռեժիմում հնարավորություն կտրվի հետևելու այն ամենին, ինչ կկատարվի ցուցադրության տաղավարում իրական ժամանակի ռեժիմում»,- ասաց նա:  

Բացի այդ, Հարությունյանի խոսքերով, «Շանհայ-2010» ցուցահանդեսի շրջանակներում յուրաքանչյուր երկիր կազմակերպում է իր Ազգային օրը:

«Հայաստանը ևս իր Ազգային օրը կունենա, որի ընթացքում կներկայացվի հայկական մշակույթն ու կդիտարկվեն համագործակցության տարբեր առաջարկներ»,- պարզաբանեց նա:

Հայաստանի էկոնոմիկայի նախարարության տվյալներով, ցուցահանդեսին Հայաստանի մասնակցության և պատրաստության համար հատկացվել է 569 մլն դրամ:

Կազմակերպիչները մտադիր են Շանհայի համաշխարհային ցուցահանդեսին հրավիրել ոչ միայն սուվերեն պետություններին ու միջազգային կազմակերպություններին, այլ նաև այն շրջաններին, որոնց քաղաքակենտրոնացումն իրենց համաշխարհային ճանաչում է բերել, ինչպես նաև չինական ու արտասահմանյան մի շարք ձեռնարկությունների:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին:
16:46
14 Սեպտեմբերի 2017
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մոտ ապագայում կայցելի Երևան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ:
19:08
13 Սեպտեմբերի 2017
Չեխիան Հայաստանի կարևոր գործընկերն է. նախագահ
Հայաստանի նախագահը չորեքշաբթի լսել է Չեխիայի և Սլովակիայի հանրապետություններում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանի զեկույցը:
19:57
11 Սեպտեմբերի 2017
Էդվարդ Նալբանդյանն իր վրացի գործընկերոջը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ընթացքը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ընդունեց Վրաստանի փոխվարչապետ, արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեին: