482.13
-0.46
538.83
-4.47
8.55
+0.02
+18
Եղանակը Երևանում
Հայ
Պատրիարք Կիրիլն իր այցը երկու եկեղեցիների միջև հարաբերությունների բարձր մակարդակի վկայություն է համարում
16:03
16 Մարտի 2010

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը համարում է իր այցը Հայաստան Հայ Առաքելական և Ռուս Ուղղափառ եկեղեցիների միջև հարաբերությունների բարձր մակարդակի վկայություն, հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը:

«Նման այցերը կարևոր նշանակություն ունեն և վկայում են եկեղեցիների միջև հարաբերությունների բարձր մակարդակի մասին, ինչպես նաև դրանց զարգացման խթան են հանդիսանում», - ասաց Պատրիարքը լրագրողներին օդանավակայանում:

«Հիշելն այն մասին, որ մենք՝ որպես ուղղափառ եկեղեցիներ, պատկանում ենք հնադարյան առաքելական ավանդույթներին, որոնք բարոյական և հոգևոր արժեքներ ունեն, շատ կարևոր է, որպեսզի նման այցերը մեզ դարձնեն իրական գործընկերներ այդ արժեքների պահպանման և պաշտպանության գործում ինչպես մեր երկրների, այնպես էլ ողջ աշխարհի համար», - ասաց Պատրիարքը:

Կիրիլն ասաց, որ մեծ հույսեր է կապում իր հոգևոր եղբոր (Գարեգին Երկրորդ), Հայ եկեղեցու հոգևորականության և Հայաստանի հավատացյալ ժողովրդի հետ հանդիպման հետ:

«Ուրախ եմ, որ ես ոտք դրեցի այս օրհնված և բազմաչարչար հողի վրա», - ասաց նա:

Ամենայն Հայոց Գերագին Երկրորդ Կաթողիկոսն իր հերթին ասաց, որ երկու եկեղեցիների միջև հարաբերություններն ունեն բազմադարյա պատմություն:

«Մենք ուրախանում ենք, որ այդ հարաբերություններն առկա են ոչ միայն մեր եկեղեցիների միջև, այլև մեր երկրները շարունակում են զարգանալ և ունեն զարգացման միտում: Մենք գոհունակությամբ ցանկանում ենք նշել Ռուսաստանում մեր զավակների նկատմամբ Պատրիարքի բացառապես հայրական վերաբերմունքը», - ասաց նա:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։