478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+23
Եղանակը Երևանում
Հայ
Պատրիարք Կիրիլը ժամանել է Երևան
15:49
16 Մարտի 2010

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Նորին Սրբություն Կիրիլ Առաջինը եռօրյա այցով ժամանել է Հայաստան, որտեղ հանդիպում կունենա Հայաստանի պետական ղեկավարության, հայրենակիցների, Երևանի պետական համալսարանի դասախոսների և ուսանողների հետ ու կկատարի Երևանի ռուս ուղղափառ եկեղեցու հիմնարկեքի արարողությունը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում Ռուս Ուղղափառ եկեղեցու առաջնորդին դիմավորել են Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ Կաթողիկոսը, Հայ Առաքելական եկեղեցու 12 եպիսկոպոսներ, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Հայաստանում Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Թուրքմենստանի, Ղազախստանի, Լիտվայի դեսպանները:

Անմիջապես օդանավակայանից Կիրիլ Պատրիարքը կուղևորվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, որտեղ կկատարվի բարիգալստյան «Հրաշափառի» արարողությունը:

Ինչպես տեղեկացրեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը, Պատրիարք Կիրիլի բարիգալստյան «Հրաշափառի» արարողության ժամանակ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կբերվի Հայ Առաքելական եկեղեցու գլխավոր սրբություններից մեկը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի Շնորհատու աջը:

Այնուհետև Պատրիարք Կիրիլը ծաղկեպսակ կդնի 1826-1828թթ. ռուս-պարսկական պատերազմում զոհված ռուս զինվորների հուշակոթողին, որ գտնվում է Էջմիածնից դեպի Օշական ճանապարհին: Երեկոյան Ռուս ուղղափառ եկեղեցու պատվիրակությունը ներկա կգտնվի «Էջմիածին» Երիտասարդության տանը կայանալիք համերգին:

Հայ Առաքելական եկեղեցու Հովվապետի նստավայրում գտնվող գահադահլիճում՝ ներկայությամբ երկու Հայրապետների, կկատարվի համաձայնագրի կնքում Սերգիև Պասադի և Էջմիածնի միջև որպես քույր քաղաքների։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: