486.81
+0.07
517.04
-0.95
8.4
-0.03
-11
Եղանակը Երևանում
Հայ
«Օրինաց երկիր» կուսակցության նախարարների փոփոխությունը պայմանավորված է ներկուսակցական բարեփոխումներով. կուսակցության առաջնորդ
14:14
16 Մարտի 2010

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի. /Նովոստի-Արմենիա/. «Օրինաց երկիր» կուսակցության երկու նախարարների փոփոխությունը պայմանավորված է ներկուսակցական բարեփոխումներով, երեքշաբթի լարգրողներին հայտնեց «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ, Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը։

«Կուսակցությունում մեկնարկել է ներկուսակցական քաղաքական բարեփոխումների լուրջ գործընթացը։ Եվ մենք ցանկանում ենք, որպեսզի ներկուսակցական գործերով զբաղվեն փորձառու մարդիկ»,- ասաց նա։

Բաղդասարյանի խոսքերով՝ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնը զբաղեցրած Մհեր Շահգելդյանը, միաժամանակ լինելով կուսակցության նախագահի տեղակալ, կզբաղվի քաղաքական և գաղափարախոսական հարցերով և բարեփոխումներով՝ «դրանք հասարակությանն ավելի հասանելի դարձնելու նպատակով», իսկ տրանսպորտի և կապի նախկին նախարար Գուրգեն Սարգսյանը կզբաղվի «Օրինաց երկիրի» տնտեսական դաշինքի համակարգմամբ։

«Մեր կուսակցությունը լուրջ տնտեսական ծրագրեր ունի, որոնք պետք է ներկայացնել ինչպես կառավարությանն, այնպես էլ մեր հանրությանը»,- ասաց նա։

Բաղդասարյանն ավելացրեց, որ նախարարների հետ կանչելը ներկուսակցական աշխատանքի բարելավման նպատակով նորմալ գործընթաց է, և որ մյուս կուսակցությունները, մասնավորապես, Դաշնակցությունը կոալիցիայում աշխատելու ժամանակ հաճախ օգտագործում էին այդ հնարքը։

Միաժամանակ նա ընդգծեց, որ կուսակցությունը չի պատրաստվում հետ կանչել իր երրորդ նախարարին՝ գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանին, և որ նա ունի «Օրինաց երկրի» աջակցությունը։

Բաղդասարյանն անհեթեթ համարեց նաև լուրերն այն մասին, թե նոր նշանակումները պարտադրվելլ են «Օրինաց երկրին» նախագահի կողմից՝ հավելելով, որ նախարարների թեկնածության համաձայնեցումը նախագահի հետ նորմալ երևույթ է թիմային աշատանքում։

Նա նշեց, որ վաղուց է ծանոթ Մանուկ Վարդանյանի և Արմեն Երիցյանի հետ, և վստահություն հայտնեց, որ «նրանք գերազանց կկատարեն իրենց առջև դրված աշխատանքը և կլինեն «Օրինաց երկրի» հավատարիմ անդամներ»։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը:
20:16
10 Փետրվարի 2017
Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։
18:53
10 Փետրվարի 2017
Ֆրանսիայի նախագահը հրավիրել է հայ գործընկերոջը պաշտոնական այցով այցելել Փարիզ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով այցելել Փարիզ: