477.89
+0.01
567.97
-5.63
8.33
+0.02
+14
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի նախագահը նշանակել է կառավարության նոր նախարարների
11:05
16 Մարտի 2010

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երկուշաբթի հրամանագիր է ստորագրել Մանուկ Վարդանյանին ՀՀ տրանսպորտի ու կապի նախարարի պաշտոնում նշանակելու վերաբերյալ: Այլ հրամանագրով նախագահը Արմեն Երիցյանին նշանակել է հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար, տեղեկացնում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։

«Օրինաց երկիր» կուսակցությունից երկու նախարարներ՝ տրանսպորտի և կապի նախարար Գուրգեն Սարգսյանը և արտակարգ իրավիճակների նախարար Մհեր Շահգելդյանը երկուշաբթի հրաժարական են ներկայացրել և ազատվել իրենց զբաղեցրած պաշտոններից ՀՀ նախագահի հրամանագրերով։

Արմեն Երիցյանը ծնվել է 1960թ. դեկտեմբերի 25-ին Երևան քաղաքում:

Ավարտել է ԽՍՀՄ ՆԳՆ Վոլգոգրադի  բարձրագույն քննչական դպրոցը, Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրան և ՌԴ նախագահին առընթեր Կառավարման ակադեմիայի դոկտորանտուրան։ Իրավաբան-իրավագետ։ Իրավաբանական գիտությունների դոկտոր։  

Իր կարիերան սկսել է պարեկային-պահակային ծառայության ոստիկանի պաշտոնից։ Եղել է Հայաստանի ՆԳՆ  Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի տեղակալ, նույն վարչության պետ, իսկ մինչև իր նշանակումը զբաղեցրել է Հայաստանի Ոստիկանապետի առաջին տեղակալի պաշտոնը գեներալ-մայորի կոչումով։

Պարգևատրվել է «Անթերի ծառայության» մեդալով, 1-ին, 2-րդ և 3-րդ աստիճանի  Արիության մեդալով։

Մանուկ Վարդանյանը ծնվել է 1961 թվականի մարտին 16-ին Գյումրիում։ Ավարտել է Մոսկվայի Հողաշինարարական ինստիտուտը, Գյուղատնտեսության ղեկավար կադրերի և մասնագետների որակավորման բարձրացման հեռակա տնտեսական ֆակուլտետը։ 1995-1999 թվականներին ընտրվել է Հայաստանի խորհրդարանի պատգամավոր։

Աշխատել է Հայաստանի քաղաքաշինության նախարարության վարչության պետի պաշտոնում, կադաստրի վարչության պետի պաշտոնում, իսկ 1999-2009 թվականներին զբաղեցրել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի պաշտոնը։ Տեխնիկական գիտությունների թեկնածու է։

«Օրինաց երկիր» կուսակցությունը Հայաստանի Հանրապետական կուսակցության և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ ընդգրկված է երկրի իշխող կոալիցիայում, որը ձևավորվել է 2008 թվականի նախագահական ընտրություններից հյետո։ Ներկայիս կառավարությունում «Օրինաց երկիր» կուսակցությունը ներկայացված է նախարարական երեք պորտֆելով։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:06
23 Սեպտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն Նյու Յորքում
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կկայանա  Նյու Յորքում:
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին: