481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+24
Եղանակը Երևանում
Հայ
Հայ-թուրքական սահմանի բացումը կախված է Թուրքիայից. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ
16:32
15 Մարտի 2010

Հայ-թուրքական սահմանի բացումը կախված է Թուրքիայից, կարծում է «Բարգավաճ Հայաստան» կոալիցիոն կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։

«Մենք չենք փակել Թուրքիայի հետ ճանապարհը, այն փակ է Թուրքիայի կողմից 1993 թվականի ղարաբաղյան պատերազմի ժամանակ։ Սահմանն այժմ պետք է բացի Թուրքիան։ Եթե նրանք չեն ցանկանում բացել սահմանն առանց նախապայմանների, թող չբացեն»,- երկուշաբթի լրագրողներին ասաց Ծառուկյանը։

Ըստ նրա՝ «Բարագավաճ Հայաստան» կուսակցությունը և ինքն անձամբ կողմ է սահմանների բացմանը, Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանն առանց նախապայմանների, ինչի մասին հայտարարել են ամենասկզբից, և առայսօր դիրքորոշումը չի փոխվել։

Միաժամանակ կոալիցիոն կուսակցության առաջնորդը նշեց, որ Հայոց ցեղասպանության փաստը չի կարող վեճի առարկա դառնալ հարաբերությունների բարելավման գործընթացում, իսկ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը չի կարող նախապայման լինեն այդ գործընթացում։

«Թուրքիան չի կարող մեզ վրա ճնշում գործադրել, քանի որ հայ-թուրքական արձանագրությունները քանի դեռ չեն վավերացվել Թուրքիայում, մենք դրանք չենք վավերացնի։ Մենք ապացուցում ենք, որ մեր խոսքի տերն ենք՝ հանդես ենք գալիս հարաբերությունների բարելավման օգտին, բայց առանց նախապայմանների ղարաբաղյան կամ Հայոց ցեղասպանության հարցում»,- ասաց նա։

Միաժամանակ կոալիցիոն կուսակցության առաջնորդն ասաց, որ հայ-թուրքական գործընթացի հետագա ճակատագրի որոշման համար պետք է սպասել ապրիլի 24-ին և այնուհետև որոշել հետագա անելիքը։
 
Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանան երկու երկրների խորհրդարանների կողմից:

Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։ Հարաբերությունները բարդացան, երբ Անկարան սկսեց սատարել ադրբեջանական դիրքորոշմանը՝ ղարաբաղյան հարցում, և երբ Թուրքիան կտրուկ արձագանքեց Օսմանյան կայսրությունում 1915թ. հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: