481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+19
Եղանակը Երևանում
Հայ
ԱՄՆ-ն հայ-թուրքական արձանագրություններում մտրակի դեր է խաղում, իսկ Ռուսաստանը՝ քաղցրաբլիթի. հայ փորձագետ
15:11
15 Մարտի 2010

ԵՐԵՎԱՆ, 15 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանն ու ԱՄՆ-ն միասին են գործում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում, կարծում է Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:

«Այստեղ Վաշինգտոնը մտրակն է, իսկ Ռուսաստանը՝ քաղցրաբլիթը: Եվ այն քաղցրաբլիթները, որոնք Մոսկվան պետք է տար, արդեն տվել է: Ինձ համար դժվար է պատկերացնել, թե Ռուսաստանը էլ ինչ կարող է անել, այժմ կարևոր է Վաշինգտոնի ճնշումը», - երկուշաբթի լրագրողներին հայտարարեց նա:

Իսկանդարյանի խոսքերով՝ Ռուսաստանի կողմից Թուրքիայի համար քաղցրաբլիթ է այն, որ նա վերածվել է արևելքից արևմուտք էներգահոսքերի հատման հանգույցի:

Փորձագետը ընդգծեց, որ եթե Ռուսաստանը դեմ լիներ հայ-թուրքական գործընթացին, ապա այն ընդհանրապես չէր լինի, և որ Ռուսաստանի որոշումը կարող է շրջել ողջ գործընթացը:

Իսկանդարյանն ավելացրեց, որ այս գործընթացը սկսելու Ռուսաստանի համաձայնության պատճառը 2008 թ.-ին Վրաստանի հետ հինգօրյա պատերազմն էր և դրանից հետո ձևավորված իրավիճակը: Իսկանդարյանը հիմքեր չի տեսնում այն բանի համար, որ Ռուսաստանը մոտ ժամանակներս փոխի այդ հարցի շուրջ ունեցած իր դիրքորոշումը:

Նա նաև նշեց, որ քաղաքագետ աշխատելու 20 տարվա ընթացքում չի հիշում մի դեպք, որ Ռուսաստանը, Եվրոպան և ԱՄՆ-ն միասին որևէ հարցի շուրջ նման ձևով հարթ աշխատեն:

Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանան երկու երկրների խորհրդարանների կողմից:

Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։ Հարաբերությունները բարդացան, երբ Անկարան սկսեց սատարել ադրբեջանական դիրքորոշմանը՝ ղարաբաղյան հարցում, և երբ Թուրքիան կտրուկ արձագանքեց Օսմանյան կայսրությունում 1915թ. հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: