486.78
-0.64
574.01
+0.22
8.17
+0.03
+7
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ կառավարությունում «Օրինաց երկրի» նախարարների փոփոխությունը պայմանավորված է կուսակցության ռազմավարությամբ և մարտավարությամբ
13:44
15 Մարտի 2010

«Օրինաց երկրի»՝ ՀՀ կառավարությունից նախարարներին ետ կանչելու որոշումը պայմանավորված է կուսակցության ռազմավարությամբ և մարտավարությամբ, լրագրողներին ասաց «Օրինաց երկիր» խորհրդարանական խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը:

ՕԵԿ-ի երեք նախարարներից երկուսը՝ տրանսպորտի և կապի նախարար Գուրգեն Սարգսյանն ու արտակարգ իրավիճակների նախարար Մհեր Շահգելդյանը, հրաժարական են տվել:

Բիշարյանի խոսքերով, արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնը զբաղեցնող Մհեր Շահգելդյանը, միաժամանակ լինելով կուսակցության փոխնախագահ, կզբաղվի ներկուսակցական հարցերով և կուսակցության ներքին քաղաքականության համակարգմամբ:

Գուրգեն Սարգսյանը կզբաղվի «Օրինաց երկրի» տնտեսական բլոկի համակարգմամբ:

Բիշարյանը պարզաբանեց, որ կուսակցության ծրագրում լուծման կարիք ունեցող բազմաթիվ տնտեսական հարցեր կան:

Միաժամանակ նա ավելացրեց, որ «Օրինաց երկիրն» արդեն որոշել է նախարարների պաշտոնների թեկնածուներին: Մանուկ Վարդանյանը առաջադրվել է տրանսպորտի և կապի նախարարի, իսկ Արմեն Երիցյանը՝ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնին:

Բիշարյանը պարզաբանեց, որ նրանք երկուսն էլ վերջերս են համալրել «Օրինաց երկրի» շարքերը: Մանուկ Վարդանյանը 2009 թ.-ի ապրիլից ՀՀ նախագահի խորհրդականն է: Գրեթե տասը տարվա ընթացքում նա զբաղեցրել է Անշարժ գույքի պետական կադաստրի պետի պաշտոնը:

Արմեն Երիցյանն այս պահին զբաղեցնում է ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալի պաշտոնը:-0-
Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:11
17 Նոյեմբերի 2017
Բրազիլիայի ԱԳ նախարարը վերահաստատել է ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ ՄԽ–ի ջանքերին սատարելու իր երկրի դիրքորոշումը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյաննընդունել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Ալոիզիո Նունյես Ֆեռեյրային:
16:08
17 Նոյեմբերի 2017
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը նշանակվել է Ռումինիայում Հայաստանի դեսպան
Հայաստանի նախագահի հրամանագրով հայտնի քաղաքագետ Սերգեյ Մինասյանը նշանակվել է Ռումինիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան։
20:58
16 Նոյեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման ժամկետներն ու վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը կհանդիպի իր ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ:
17:14
16 Նոյեմբերի 2017
ԵԽ-ն ընդունել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչող բանաձև. ադրբեջանական սադրանքը տապալվել է
Նախօրեին տեղի ունեցած Եվրոպական Խորհրդարանի լիագումար նիստում ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունվել է բանաձև:
20:39
15 Նոյեմբերի 2017
Խաչքարեր և ցուցահանդես. մեկնարկել է Սերժ Սարգսյանի այցը ՌԴ (ՖՈՏՈ)
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով աշխատանքային այցով այսօր ժամանել է Մոսկվա:
19:46
15 Նոյեմբերի 2017
Կարեն Կարապետյանը պահպանեց վարչապետի պաշտոնում իր վերընտրման վերաբերյալ ինտրիգը
Հայաստանի վարչապետը չորեքշաբթի պատասխանել է երկրի վարչապետի պաշտոնում իր թեկնածության առաջադրման մասին հարցին։
18:35
15 Նոյեմբերի 2017
Հայտնի են Ռուսաստանի կողմից Թուրքիային 2 մլրդ դոլարի С-400 համակարգեր մատակարարելու ժամկետները
С-400 զենիթահրթիռային համակարգի մատակարարումները Թուրքիային կսկսվեն Անկարայի կողմից այս համաձայնագրով նախատեսված բոլոր վճարումները կատարելուց հետո։
17:26
14 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ
Սերժ Սարգսյանը կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
15:14
14 Նոյեմբերի 2017
Հայկական ԶԼՄ–ները` Լավրովի` Երևան և Բաքու սպասվելիք այցերի նպատակների մասին
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նոյմբերի 19–ին կայցելի Բաքու, իսկ նոյեմբերի 20–ին` Երևան։
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին: