+20
Եղանակը Երևանում
Հայ
Թուրքիան անլուրջ է վերաբերվում իր կողմից ստորագրված հայ-թուրքական արձանագրություններին. խոսնակ
13:35
15 Մարտի 2010

ԵՐԵՎԱՆ, 15 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Թուրքիան անլուրջ է վերաբերվում իր կողմից ստորագրված հայ-թուրքական արձանագրություններին, կարծում է ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը:

«Եթե Թուրքիայի իշխանությունները արձանագրությունները ստորագրել են առանց նախապայմանների, իսկ այնուհետև չեն վավերացնում դրանք, հանդես են գալիս արձանագրություններին հակասող հայտարարություններով, ապա ես չեմ կարող դրան լուրջ վերաբերվել: Կարծում եմ, որ թուրքական կողմն անլուրջ է վերաբերվում իր կողմից ստորագրված արձանագրություններին», - ասել է Աբրահամյանը:

Նրա խոսքերով, «չի կարելի ապտակ համարել թուրքական կողմի վերջին հայտարարությունները, քանի որ դրանք լուրջ չեն»:

Աբրահամյանը հիշեցրել է, որ ավելի վաղ Հայաստանի խորհրդարանը գործադիր իշխանությանը լիազորություններ է տվել արձանագրությունների տակ դրված ստորագրությունները ետ կանչելու համար և այժմ այդ հարցի լուծումը  գտնվում է նախագահի և ԱԳՆ-ի իրավասության տակ, որոնք պատասխանատու են Հայաստանի արտաքին-քաղաքական ուղղվածության համար:

Միաժամանակ Աբրահամյանը նշել է, որ հայ-թուրքական արձանագրությունների հարցը քննարկվել է կոալիցիոն կուսակցությունների կողմից, և թուրքական կողմի վավերացումից հետո միայն խորհրդարանում արձանագրությունների քննարկումը սկսելու որոշումն անփոփոխ է:

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումից հետո Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը հայտարարել է, որ «այդ իրադարձությունը կվնասի Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ապահովման համար ձեռնարկվող ջանքերին, ինչպես նաև ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների հաստատմանը»:

Խիստ հայտարարությամբ է հանդես եկել նաև Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն՝ զգուշացնելով, որ բանաձևի ընդունումը «կարող է հանգեցնել Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի դադարին»:

Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունները բավականին լարված էին մինչև վերջին ժամանակները, երբ երկու երկրների արտգործնախարարները հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանան երկու երկրների խորհրդարանների կողմից:

Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։

Երկու երկրի միջև բարդ հարաբերությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով, որոնք կապված են, մասնավորապես, Անկարայի՝ ադրբեջանական դիրքորոշման պաշտպանությամբ ղարաբաղյան հարցում, ինչպես նաև Թուրքիայի սուր արձագանքի հետ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետ կապված։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: