480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+16
Եղանակը Երևանում
Հայ
Հայոց ցեղասպանության ճանաչումը վտանգի տակ է դնում հայ-թուրքական գործընթացը. թուրք պատգամավոր
19:29
12 Մարտի 2010

Հայոց ցեղասպանության ճանաչումը վտանգի է ենթարկում հայ-թուրքական գործընթացը, կարծում է թուրքական խորհրդարանի պատգամավոր Սուաթ Կինիկլիօղլուն (Suat Kiniklioglu):

«№252 բանաձևը և Շվեդիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը չի օժանդակում հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացին։ Ճանաչելով Հայոց ցեղասպանությունը՝ երրորդ երկրները կարծում են, թե օգնու՞մ են Թուրքիային։ Ոչ, նրանք լուրջ վտանգի են ենթարկում գործընթացը, և հայ-թուրքական արձանագրությունները կարող են պարզապես կորչել»,- նշեց նա ուրբաթ Երևանում անցկացված ՆԱՏՕ-ի ԽՎ «Ռոուզ Ռոթ» 73-րդ սեմինարի ընթացքում։

ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Օսմանյան կայսրությունում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևը, որն ընդունվեց մարտի 4-ին 23 «կողմ» և 22 «դեմ» ձայնով, արժանացավ հայերի հավանությանը՝ միաժամանակ զայրացնելով Թուրքիային և Ադրբեջանին։ Նախօրեին Հայոց ցեղասպանության փաստը ճանաչեց նաև Շվեդիայի խորհրդարանը։

Կինիկլիօղլուն կարծում է, որ Հայաստանի Սահմանադրական դատարանը, որը հունվարի 12-ին արձանագրությունները ճանաչեց երկրի հիմնական օրենքին համապատասխանող, լուրջ վտանգի է ենթարկում արձանագրությունների «ոգին»։ Հենց այդ պատճառով, ինչպես պարզաբանեց Կինիկլիօղլուն, Թուրքիան դիմել է Շվեյցարիային պարզաբանել Հայաստանի ՍԴ որոշումը։

Միաժամանակ թուրքական խորհրդարանականը նշեց, որ չնայած առկա դժվարություններին, հայ-թուրքական հարաբերությունները ներկայում ավելի լավ մակարդակի վրա են, քան, օրինակ, երկու տարի առաջ։

Մեկնաբանելով ղարաբաղյան հակամարտության հետ կապված իրավիճակը՝ Կինիկլիօղլուն ասաց, որ Թուրքիային չի կարող չհետաքրքրել այդ գործընթացը։

«Մենք չեն կարող խոսել հարաբերությունների բարելավման մասին, երբ մեզ ոչ նորմալ իրավիճակ է շրջապատում։ Պետք է լինի հակամարտության լուծման գոնե ճանապարհային քարտեզ, որպեսզի մենք կարողանանք վավերացնել արձանագրությունները»,- նշեց Կինիկլիօղլուն։

Հայաստանի և Թուրքիայի՝ մինչև վերջին ժամանակները բավականին լարված հարաբերությունները սկսեցին կարգավորվել, երբ երկու երկրի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանան երկու երկրների խորհրդարանների կողմից:

Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։ Հարաբերությունները բարդացան, երբ Անկարան սկսեց սատարել ադրբեջանական դիրքորոշմանը՝ ղարաբաղյան հարցում, և երբ Թուրքիան կտրուկ արձագանքեց Օսմանյան կայսրությունում 1915թ. հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին:

Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, ԱՄՆ-ի մեծ թվով նահանգներ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։